f

Անկախ

Երեկվա նիստը կարծես Հայաստանի Հանրապետության հոգեհանգիստը լիներ. Վահե Հովհաննիսյան


«Трудно быть человеком - люди мешают»,- գրում է Վահե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում՝ տպավորված  ԱԺ հարցուպատասխանի տեսարանից:

 - Երեկ ԱԺ հարցուպատասխանի բովանդակությունից հետո ձևավորված ծանր տպավորությունը լավագույնս նկարագրում է ռուս արձակագիր Ռոման Սենչինը։ Իսկապես շատ դժվար է մարդ մնալ, շարունակել մարդու նման ապրել, երբ իշխանությունն ու ընդդիմությունը երրորդ դեմքով քննարկում են՝ պետությունը կմնա՞, թե՞ ոչ։

Երեկվա նիստը կարծես Հայաստանի Հանրապետության հոգեհանգիստը լիներ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը՝ սգո սրահի դիմաց կանգնած, իրար հետ երկար տարիներ չխոսող, կռված բարեկամներ, բայց դե որ ընդհանուր «մեռել» ունեն, ստիպված խոսում են, շփվում։ Տվյալ դեպքում՝ երկու գրքից ոչ ավելի կարդացածի մտահորիզոնով փիլիսոփայում են հայրենիքի, պետության, հայրենասիրության մասին։

Ամեն ինչն էր ճնշող. թե´ պարտված թիմի, թե´ «Կրելու» համար հավաքված թիմի որոշ ներկայացուցիչների ստեղծած մթնոլորտը։ Անտանելի։ Շատ դժվար է մնալ մարդ, առավել ևս՝ հավասարակշռված։

Մի պահ հասկանո՞ւմ եք՝ ինչի շուրջ եք փիլիսոփայում։ Մեր պետության, մեր ապագայի, մեր ընտանիքների։ Ովքե՞ր եք դուք։

Ու շատ կարևոր է արձանագրել, որ այսօրվա իրականությունը ոչ թե պատերազմի հետևանքն է, այլ՝ 2021-ի ընտրությունների։ Հայի արած այդ ողբերգական ընտրության հետևանքով է, որ այսօր իշխանությունը հանգիստ տոնով խոսում է՝ պետությունը կմնա՞, թե՞ ոչ։

Կա՞ արդյոք Հայաստան՝ ԱԺ-ից դուրս։ Իհարկե կա։ Ու այն շատ ավելի լավն է, ու վեր է ԱԺ բարքերից ու մթնոլորտից, ու գերին չէ՝ այլոց հաշվարկների, գործարքների, գույքերի և այլն, այնտեղ կան շատ ավելի կարգին մարդիկ։

Պետությունն անպայման մնալու է, ու նրա առողջացման համար պարտադիր լինելու է բարդ- ցավոտ ներհանրային խոսակցություն՝ ինչո՞ւ այսքան հեշտ փլվեց Հայաստանը՝ իր բոլոր ենթահարցերով։ Ու սա անպայման ենթադրելու է նաև պատասխանատվություն՝ անկախ քաղաքական ճամբարներից։

Հայաստան Ազգային ժողով

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին