f

Անկախ

Կառավարությունը հաստատեց ԵԹԿՊԻ ռեկտորի ընտրության արդյունքը


ՀՀ կառավարության նիստում հաստատվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքը, ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն ընտրել է Սառա Նալբանդյանին:

 «Ինստիտում մենք տևական ժամանակ ունեինք ռեկտորի ժ/պ: Եվ ուրախ եմ, որ իրավիճակը վերջապես հանգուցալուծվեց, և այսօր արդեն ունենք ապրիլի 20-ի հոգաբարձուների խորհրդի նիստով ընտրված ռեկտոր՝ Սառա Նալբանդյանը: Նա ոլորտի մեծ փորձառություն ունի, արվեստագիտության թեկնածու է և դոցենտ, ինչպես նաև արտերկրի բուհերի հետ համագործակցության մեծ փորձառություն ունի, աշխատանքի փորձ՝ նաև ԵԹԿՊԻ-ում»,-ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը հույս հայտնեց, որ Սառա Նալբանդյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել բուհի ղեկավարման աշխատանքները:

Նալբանդյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդին՝ իրեն վստահելու համար: «Լիովին գիտակցում եմ ստանձնելիք պարտականությունների լրջությունը: Եվ կաշխատեմ ամենայն լրջությամբ իրականացնել դրանք»,-ասաց նա:

Նա վստահեցրեց, որ աշխատանքի ընթացքում անընդմեջ վերանայելու է բուհի կրթական ծրագրերն ու դասավանդման մեթոդները: Նորընտիր ռեկտորը մեծ կարևորություն է տալիս նաև բուհի միջազգայնացմանը: «Արվեստագետը չի կարող ստեղծագործել՝ կտրված լինելով համաշխարհային գործընթացներից»,-նշեց նա:

Փոխվարչապետը հետաքրրքվեց, թե բուհը քանի ուսանող ունի: Նալբանդյանը տեղեկացրեց, որ կա մոտ 600 ուսանող, ինստիտուտն ունի երկու մասնաճյուղ՝ Վանաձորում և Գյումրիում:

 

Հայաստան ԵԹԿՊԻ ռեկտորի ընտրություն

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին