f

Անկախ

ԱՄՆ-ում հայ ադրբեջանական բանակցությունների չնկատված կողմերը


Վաշինգտոնում շարունակվում են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները: Նրանք փորձում են ձևակերպել մի փաստաթուղթ, որը կոչվելու է «Համաձայնություն հարաբերությունների կարգավորման մասին»: Այս կապակցությամբ Товарищ генерал տելեգրամյան ալիքը գրում է.

Խոսենք այն մասին, ինչը մակերեսի վրա է, բայց քչերն են նկատում:

Ինչո՞ւ էին ԱՄՆ-ի բանակցությունները հենց սկզբից նախատեսված երկար ժամկետով

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները թռան օվկիանոսից անդին՝ նախապես իմանալով, որ բանակցությունները կձգվեն մի քանի օր: Ակնհայտ է, որ կազմակերպիչը՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, մասնակիցներին տրամադրել է աշխատանքի «մինչև հաղթական ավարտը»: Հանուն դրա  իջեցվել է այն փաստաթղթի կարգավիճակը, որը պատրաստվում է ստորագրման համար: Դա արդեն խաղաղության համաձայնություն չէ, այլ համաձայնություն հարաբերությունների կարգավորման մասին: Մի խոսքով՝ պետդեպարտամենտին չափազանց անհրաժեշտ է ստորագրումը: Բայց խնդիրը միայն այն չէ, որ անիմաստ դառնա մոսկովյան բանակցությունների ռաունդը և դե յուրե զրոյացվեն 2020 թվականի մոսկովյան հայտարարությունները:

Պետքարտուղար Բլինքենն իր կաշին փրկելու շահագրգռություն ունի: ԱՄՆ-ում մեծ աղմուկ է հասունանում նրա անձի շուրջը: Անտոշկային բռնացրել են սուտ վկայության վրա. նա, երդում տալով, վկայություն է տվել կոնգրեսմեններին, որ ծանոթ չէ Բայդենի որդուն՝ Հանթեր Բայդենին և նրա հետ նամակագրություն չի ունեցել: Սակայն կրտսեր Բայդենի համակարգչում տասնյակ նամակներ են հայտնաբերվել՝ հասցեագրված Բլինքենին և նրա տիկնոջը, իսկ հասցեատիրոջ  տեղեկանքում առկա են էլփոստերի հասցեները և հեռախոսահամարները, որոնք Հանթերը կարող էր ստանալ միայն անձամբ Անտոշկայից: Մի խոսքով՝ Բլինքենը ոչ միայն պաշտոնը կորցնելու, այլև բանտ ընկնելու վտանգի տակ է: Հիմա նրան չափազանց անհրաժեշտ են խոշոր ձեռքբերումներ: Ահա ինչու է նա փորձում հակադիր կողմերից՝ Բաքվից և Երևանից գործնական արդյունք քամել:

Ինչո՞ւ է հայկական պատվիրակության կազմում ընդգրկված հատուկ ներկայացուցիչը Թուրքիայի հետ բանակցություններում

Որովհետև Թուրքիան ամերիկյան բանակցությունների չորրորդ կողմն է, որ հեռվից համադասում է համաձայնության նախագծի բոլոր չափանիշները: Ստորագրման շտապողականությունը պայմանավորված է Թուրքիայի նախագահի առաջիկա ընտրություններով և Էրդողանի երերուն դիրքով:

Ինչո՞ւ ամերիկյան բանակցություններում չի մասնակցում Եվրամիությունը

Ավելի ճիշտ կլինի հարցնել, թե ինչու բանակցությունների այդ ռաունդը, որ մտահղացված է որպես դրանց ավարտ, Բրյուսելում չի տեղի ունենում: Որովհետև հենց հիմա այնտեղ ավարտվում են Ադրբեջանի հետ էներգետիկ պայմանավորվածությունները, որոնք շատ են դուր գալիս Եվրոպայի խորհրդին, բայց ոչ բոլորի սրտով են Եվրախորհրդարանում: Եվրամիությունը և մասնավորապես Ֆրանսիան, ստանձնել են անդրկուլիսյան մոդերատորի դերը: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Կատրին Կոլոննայի կովկասյան ճամփորդությունը հենց նվիրված էր անհատապես Ալիևի և Փաշինյանի խթանմանը համաձայնության բեկումնային բանաձևերի որոնումներում: Դրա ստորագրումը նախատեսված է հունիսին հենց Եվրամիության հարթակում:

Ի՞նչ կարելի է սպասել բանակցությունների մոսկովյան ռաունդից (եթե այն տեղի ունենա)

Հիշեցնեմ, որ Պուտին-Ալիև-Փաշինյան  Սոչիի հանդիպումը նույնպես հարկադրված պատասխան էր նախորդած Պրահայի հանդիպմանը: Սոչիի հայտարարությունում բացակայում է Լեռնային Ղարաբաղի հիշատակումը, իսկ դրա գաղափարախոսությունը իրավիճակն առկախելն է Արևմուտքի՝  խաղաղության համաձայնագիրը, փաստացի Ադրբեջանի պայմաններով առավելագույնս արագ առաջ հրելու փոխարեն:

Եթե ամերիկյան ռաունդը, ինչպես սպասվում է, հաստատի Արցախի հանձնումը՝ ներկայացվելով որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ապա Մոսկվայում քննարկելու բան չի մնա, բացի խաղաղապահների ճակատագրից և մի շարք երրորդական հարցերից:

Բայց վաղ է վճիռներ կայացնել: Դեռ կան Պուտինի և Էրդողանի գործոնները: Ինչպես նաև ուկրաինական մրցուղին, որը կանխորոշում է ողջ համաշխարհային քաղաքականությունը: Խաղը չի վերջացել, եթե անգամ Փաշինյանը հակառակին է հավատում:

 

Աշխարհում Տարածաշրջան հայ-ադրբեջանական հակամարտություն ԱՄՆ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին