Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ շաբաթ հանդիպման ծրագրերը մշակվում են, բայց պետք չէ առաջ ընկնել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՌԴ մայրաքաղաքում Պուտին-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին հարցին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Առայժմ առաջ չենք ընկնի, որոշ ծրագրեր են քննարկվում: Հենց որ այս քննարկումն ավարտվի, մենք համապատասխան հայտարարություն կանենք: Առայժմ դա ժամանակավրեպ ենք համարում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք բանակցություններ են նախատեսվում։
Ավելի վաղ Փաշինյանը Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում հայտարարել էր, որ ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա։
Կրեմլը չի բացառել հաջորդ շաբաթ Պուտին-Փաշինյան հանդիպումը
Կարդացեք նաև
- «Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
- «Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
- Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը