f

Անկախ

«Եթե 7 օրվա ընթացքում մեր բարձրացված հարցերը չլուծվեն, մենք մեր ձեւերով հարցին լուծում կտանք». Դավիթ Բաղիրյան


Մայիսի 9-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտուիմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման կազմակերպած հանրահավաքին նախաձեռնող խումբը կներկայացնի ստորագրահավաքի արդյունքները եւ կազդարարաի հետագա անելիքները: NEWS.am-ի հետ զրույցում համակարգող խմբի անդամ Դավիթ Բաղիրյանը բոլոր արցախցիներին կոչ արեց միանալ իրենց եւ մասնակցել հանրահավաքին, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն աշխարհին:

«Խախտելով եռակողմ համաձայնագրի 6-րդ կետը, Ադրբեջանը ապրիլի 21-ից սկսած ապօրինի անցակետ է տեղադրել Բերձորի միջանցքի Հակարիի կամրջի վրա, որը արցախահայության եւ կարծում եմ, բոլոր հայերի համար անընդունելի է: Մենք սկսել ենք անժամկետ պայքար՝ նախ մեր ձայնը լսելի դարձնելու համար ամբողջ աշխարհին: Ստորագրահավաքի տեքստում մենք նշել ենք, որ դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՌԴ-ին՝ այդ թվում որպես Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմ, խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիր: ՀՀ վարչապետին ենք դիմել, որպես  ՀՀ անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության  քաղաքական եւ իրավական հարցերով պատասխանատու ու կառավարության  ղեկավար: Տրվել է հստակ ժամկետ՝է 7 օր, նշել ենք, որ եթե այդ 7 օրվա ընթացքում մեր հարցերը նշվածների միջամտությամբ չլուծվի, մենք մեր ձեւերով այդ հարցին լուծում կտանք»,- ասաց նա:

 Բաղիրյանն ասում է, որ իրենց շատ արցախցիներ են միանում, քանի որ բոլորն էլ գիտակցում  են, որ Արցախն իրենց տունն է եւ պետք է համախմբվել:

Շարժման համակարգող խմբի անդամը հերքեց մամուլում տարածվող այն տեղեկությունները, որ շարժման հետեւում կանգնած է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, եւ նշեց, որ յուրաքանչյուր սրտացավ մարդու աջակցությունը այս դժվար պահին շատ կարեւոր է:

Հիշեցնենք, որ շարժման անդամները պահանջում են ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային  դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ որոշումների կատարումը՝

-Ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից,
-Հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում,

-Միջանցքի անհապաղ  ապաշրջափակում, 5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում,

-Գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում:

Դավիթ Բաղիրյան ստորագրահավաք Արցախի շրջափակում Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին