f

Անկախ

Եթե մենք մեր ձեռքով քանդենք բանակը, իմացեք, որ այս պետությունը չի լինելու․ մահապարտների գնդի փոխհրամանատար (տեսանյութ)


Օր օրի համալրվում են ոստիկանության ուժերը։ Այս փոքր երկրում այդքան ոստիկանանների առկայությունը բավականին շատ է։ 10.000-ին ուղարկեք զինված ուժեր: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է մահապարտ ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը` հակադարձելով Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած մտքերին:

«ՀՀ վարչապետ, եթե դու ուզում ես ունենալ ամուր պետություն, ապա ցանկացած պետության խաղաղության ամրության հիմքը տվյալ պետության զինված ուժերն են», - ասել է մահապարտն ու ավելացրել, որ ՀՀ խաղաղության միակ երաշխավորը Հայաստանի զինված ուժերն են։

«Եթե ուզում ենք ունենալ պետություն, ապա ամենաառաջինը պետք է ունենանք ամուր, կայուն բանակ, բայց, չգիտես ինչու, պատերազմից հետո կամաց- կամաց իրականացվում է բանակի բարոյալքությունը։ Բանակում պաշտոնավարում են այն մարդիկ, որոնք սպայական համազգեստ հագնելու իրավունք չունեն», - ասել է Ե.Մարգարյանը։

Ըստ նրա` բանակի փոխարեն համալրվում են ոստիկանության ուժերը։ «Կգա մի պահ, որ բանակն իսպառ կվերանա եւ Հայաստանը կլինի միայն ոստիկանապետություն»։

Եփրեմ Մարգարյանի գնահատմամբ` «Այս փոքր երկրում այդքան ոստիկանների առկայությունը բավականին շատ է։ Տասը հազարին ուղարկեք զինված ուժեր։ Ոստիկանության վրա ծախսվող պետական ռեսուրսների կեսից մի քիչ ավելին, եթե դնեք բանակի վրա հրաշալի կլինի, սակայն իրականությունը նման բան չի թելադրում, ոչ էլ խոստումնալից է։Սպասված և գալիք պատերազմի դեպքում ինչ պետք է անի անպատրաստ պարեկը»։

Նա կոչ է անում թանկանոց մեքենաների փոխարեն զենք գնել։ «Այսօր պարտված և բարոյալքված ժողովրդին, ով միայն ներկա և նախկին անել գիտի, ատել, պետք է համախմբել։ Նա հիշեցնում է 90 ականների պատերազմը, որտեղ հաղթեց կամքը և հավելում, որ հաղթանակից առավել կարևոր է այն պահելը»։

Ազատամարտիկ Եփրեմ Մարգարյան հայոց բանակ Նիկոլ Փաշինյան ՀՀ Ոստիկանություն Հայաստան Տեսանյութ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին