f

Անկախ

Վահագն Դավթյան․ «Բոլոր նվաճումները թիմային աշխատանքի արդյունք են»


Մարմնամարզության հավաքականի  համար տարին հագեցած է արտագնա մրցաշարերով։ Ուրախություն մեզ՝ հայ մարզիկները պատվաբեր ելույթներ են ունենում միջազգային հարթակներում՝ ավելացնելով թե՛ իրենց, թե երկրի մեդալների պաշարը։
Շուրջ 1 ամիս առաջ Թուրքիայի Անթալիա քաղաքում  կայացած Եվրոպայի առաջնությունում իրեն լավագուն կողմեով դրսևորեց հավաքականի առաջատար մարմնամարզիկներից Վահագն Դավթյանը։ Հայ մարզիկը արծաթե մեդալ նվաճեց օղակների վարժությունում՝ եզրափակչում վաստակելով 14,733 միավոր։
Անկախի հետ զրույցում Վահագնը կիսվում է տպավորություններով, խոսում թե՛ իր, թե՛ թիմակիցների ելույթների մասին, ինչպես նաև նշում, որ հաջողության գրավականը միասնական գործելու արդյունքն է։


-Շնորհավորում ենք Եվրոպայի առաջնությունում տպավորիչ ելությների և մեդալակիր դառնալու կապակցությամբ։  Թուրքիայում ելույթներ ունենալն այնքան էլ հեշտ չէ. ի՞նչ տրամադրվածությամբ մեկնեցիք:
-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Եվրոպայի առաջնությունից առաջ տրամադրվածությունն ամբողջ թիմում շատ մրցումային և լուրջ էր, ամեն մրցմանն ենք լուրջ տրամադրվում բայց այս դեպքում ներքուստ շատ ավելի էինք տրամադրվել, որ պատվով մասնակցենք, ու, կարծում եմ, ստացվեց մեզ լավ արդյունք ցույց տալ։


-Առաջնության ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Մրցաշարը ընդհանուր առմամբ հաջող ընթացավ մեր թիմի համար, չնայած որ վրիպումներ ևս եղան, ինչը սպորտի մեջ անխուսափելի է։ Նժույգ թափեր վարժությունում ավելի բարձր հարկի մեդալ կարող էինք ունենալ, ցավոք,  Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանն անսպասելի  չհաղթահարեց որակավորման փուլը, որը հաղթողի գլխավոր հավակնորդներից էր, ինչպես նաև մեր մյուս լավ մարզիկը՝ Գագիկ Խաչիկյանը, ձախողեց որակավորման փուլը։ Նա երիտասարդ է և վստահ եմ՝ դեռ իրեն ցույց կտա լավագույն կողմերով։ Իմ մասնակցությունն ընդհանուր առմամբ հաջող ստացվեց, քանի որ հաջողվեց մեդալ նվաճել, վարժությանս մեջ թերություններ ունեի իհարկե, որոնց վրա դեռ շատ աշխատել է պետք։


-Ի՞նչ տվեց Ձեզ  հերթական ձեռքբերումը:
-Մեդալն ինձ տվեց ավելի մեծ մոտիվացիա և ավելի մեծ էներգիա առաջիկա մրցաշարերին պատրաստվելու համար։


-Բավական կարճ ժամանակահատվածում հաջորդաբար մրցումների եք մասնակցում․ հասցնու՞մ եք վերականգնվել:
-Դժվար է շատ, բայց փորձում եմ հասցնել։ Գրաֆիկս, իրոք, ծանրաբեռնված է, բայց  գիտակցում եմ, որ առանց դժվարության ոչինչ չի լինում։


-Այս դժվար ժամանակահատվածում ներկայացնում եք Հայաստանն ու եռագույնը․ կա՞ պատասխանատվություն։
-Շատ մեծ պատասխանատվություն կա, երբ երկիրդ ես ներկայացնում անկախ նրանից ժամանակահատվածը դժվար է, թե ոչ։
Խոսքս լրացնելով՝ ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք ինձ օգնել և օգնում են իմ բոլոր ձեռքբերումներում, ինձ հետ աշխատած մարզիչներին, իմ ընկերներին, որ միշտ կողքիս են լինում  ամեն իրավիճակում,  ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին, որ ոչինչ չի խնայում հայկական մարմնամարզության զարգացման համար,  ապրում է մեր ամեն մեդալով ու էլ ավելի մեծ ջանք է ներդնում իր գործի մեջ, ինչպես նաև  խորին շնորհակալություն Project Inter-Invest ընկերությանը, հանձին ընկերության հիմնադիր տնօրեն Նարեկ Նալբանդյանի՝ մեզ աջակցելու և մարմնամարզության կողքին լինելու համար։ Բոլոր նվաճումները թիմային աշխատանքի արդյունք են, միայնակ ոչինչ չես կարող անել։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի մարզումները և հավաքներն ամենայն հավանականությամբ կսկսվեն ամռան վերջ ։ Մինչ այդ առօրյա բնականոն մարզումներով կլինեմ։

հարցազրույց խմբագրի ընտրանի Սպորտ մարմնամարզություն Վահագն Դավթյան մեդալ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին