Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, այսօր՝ մայիսի 8-ին, մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։
Այսօր նշանակված են նախնական դատալսումներ, որի ընթացքում քննարկման առարկա են դառնում դատավորին ինքնաբացարկ դատավարության մյուս մասնակիցների բացարկ հայտնելու, մեղադրյալների խափանման միջոցի, քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու և այլ հարցեր:
Հիշեցնենք, որ մեղադրանքը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։ Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ: Նրանք մեղադրանքը չեն ընդունում: