Հայաստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այնպես, ինչպես Ադրբեջանն է ընդունում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը
«Թեեւ Ադրբեջանը դա ընդունել է, բայց գործուն, պրակտիկ քայլերով դա չի երեւում է Ադրբեջանի գործողություններից: Լեռնային Ղարաբաղի հարցը լրիվ այլ հարց է, լրիվ այլ ֆորմատի մեջ է: ԼՂ բնակչության անվտանգության, ապրելու երաշխիքների խնդիրը այլ հարց է: Սա միջազգային հարթակներում պետք է քննարկվի եւ քննարկվում է: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ԼՂ-ն լինի անվտանգ եւ այնտեղի բնակչության անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չլինի:
Այս բոլոր հարցերը բանակցություններում երկարատեւ տարիների քննարկումների խնդիրն եր են: Դա կապված է Հայաստանի դիմադրողականության հետ, մի շարք աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, բայց ամեն դեպքում ամեն ինչ արվել եւ արվելու է, որպեսզի ԼՂ բնակչության անվտանգության մակարդակն ապահովվի, ինչը այսօր այդպես չէ: Բոլորդ գիտեք, որ շրջափակման մեջ են, Ադրբեջանը փորձում է ամեն կերպ փորձում է սադրել, էթնիկ զտումների ծրագրեր է իրականացնում»,-ասաց նա: