Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու մասին: Այս մասին երկուշաբթի հայտնել է նրա մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։
«Օգտվելով թարմացված Սահմանադրության 128-րդ հոդվածով երկրի նախագահին վերապահված լիազորություններից՝ նախագահը ստորագրել է երկրորդ կարեւոր հրամանագիրը։ Ըստ հրամանագրի՝ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։