f

Անկախ

«Հրապարակ». Այդ խոսակցությունները միամիտ մարդկանց համար ենկԻրենք լավ կանեն` ընդհանրապես չխոսեն


Պրահայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով իրեն ուղղված մեղադրանքներին, որ հողեր է հանձնում, ասաց, որ պետական բյուջեն հող պահելու ընդունակությունն է, իսկ իր իշխանությունը 2 միլիարդ դոլարով ավելացրել է պետական բյուջեն, այսինքն՝ պետության` հող պահելու ընդունակությունը․


«Մենք 2017 թվականի համեմատ 2 միլիարդ դոլարով Հայաստանի պետական բյուջեն ավելացրել ենք, և էդ բյուջեն ի՞նչ է․ հող պահելու քո ընդունակությունն է, որևէ պետության ընդունակությունն է»,- ասաց Փաշինյանը։

2 միլիարդ դոլարով պետական բյուջեի ավելացումը պետք է որ երկրում մի տեղ երևա` նոր բան պիտի կառուցվի, մարդկանց կենսամակարդակը պիտի բարելավվի, երկրի անվտանգությունը պիտի ամրապնդվի, մինչդեռ մենք տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվում: Ոչ միայն հող պահելու ընդունակությունը չի ավելանում, այլեւ մեր առօրյա կյանքում եւ մեր կենսամակարդակի վրա դա չի անդրադառնում։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանին հարցրինք՝ ինչպե՞ս է ստացվում, որ բյուջեն այդքան ավելացել է, սակայն մարդկանց կյանքը` վատացել, պետության անվտանգությունը կազմաքանդվել, այսինքն՝  ո՞ւր է ուղղվել այդ 2 միլիարդ դոլարը:

«Պետության բյուջեն կարող է ավելանալ, բայց երկրի քաղաքացիների մեծ մասի բյուջեն՝ ռեալ ծախսը, նվազել` գնաճի հաշվին։ Պետության բյուջեի ավելացման հիմնական գործոնները եղել են` նախ պատերազմի և covid-ի հետևանքով գների աննախադեպ թռիչքը, վերաարտահանումները, տնտեսության մենաշնորհային կառուցվածքը, որ շարունակում է իր խայտառակ հաղթարշավը, օլիգարխիկ կառուցվածքը, որը հիմնված է ոչ թե ձեռնարկատիրական շահույթի, այսինքն՝ մրցակցային շահույթի, այլ իրենց մենաշնորհային դիրքի չարաշահման հետևանքով քվազի ռենտայի ստացման վրա, այսինքն՝ որ մարդիկ օգտագործում են իրենց կապերը, կոռուպցիան, ստվերը, բազմակի անգամ ավելացնում են իրենց շահույթները, և դա գների վրա ունեցել է այդպիսի բազմապատիկ ազդեցություն։

Բյուջեի այդ ավելացումը շատ թանկ է նստել մարդկանց ճնշող մեծամասնության՝ հայաստանյան ընտանիքների 60-70 տոկոսից ավելիի բյուջեների վրա։ Նախ պետք է սա ֆիքսել․ պետությունն իր բյուջեն ավելացնում է, բայց մենք տեսնում ենք, որ անվտանգությունը շարունակում է մնալ խոցելի, ռազմական ծախսերը համադրելի չեն մեր հիմնական թշնամի պետության ռազմական բյուջեի հետ, շարունակում է 4-5 անգամ ավելի պակաս ծախս անել։ Այդ 2 միլիարդը, որ ավելացել է, ինչո՞ւ չի դարձել պաշտպանական և հարձակողական համակարգեր։ Նման թվեր ասելը պարզապես քաղաքական հայտարարություններ են»,- ասաց Մարգարյանը՝ շարունակելով թվարկել, թե ինչի հաշվին է 2 միլիարդ ավելացել բյուջեն:

«Եթե շարունակեմ թվարկել գործոնները, ապա դրանցից մեկը խաղաբիզնեսն է․ Հայաստանը վերածվել է մեծ կազինոյի, լոտո, «տոտո», տարբեր տեսակի օֆշորային գրանցում ունեցող խաղաբիզնեսներ, որոնք այլասերում են հասարակությանը։ Սրա հաշվին, իհարկե, կարելի է ոչ թե 2, այլ 12 միլիարդ ավելացնել, հետո ի՞նչ։ Եթե այդպես հայտարարում են, ապա թող ասեն, թե ինչ խոշոր բարձրտեխնոլոգիական բրենդներ են ստեղծվել, որոնք էլ ստեղծել են այդպիսի գերշահույթներ, եկամուտներ և Հայաստանի տնտեսությունը դիրքավորել են համաշխարհային շուկայում․ նման բան չկա, շարունակել է մեր տնտեսությունն ունենալ դեֆորմացված կառուցվածք՝ հիմնված հանքարդյունաբերության, վերարտահանումների վրա։

Մեր պաշտոնյաները, իհարկե, ձեռքերը շփում են, որ Ռուսաստանից շատ մեծ հոսք է եղել Հայաստան, ես դա անվանում եմ «դասալիքային աճ»: Դրանք դասալիքներ են, որոնք փախել են ռուսական բանակից, բերել են իրենց փողերը, նաև մի զգալի մասն աշխատում է վերաարտահանումների վրա՝ հատկապես ՏՏ ոլորտը։ Մեզ ի՞նչ, սա ժամանակավոր տոքսիկ կամ թունավոր աճ է, որն իր հակադրությանն է վերածվելու, եթե այդ պատերազմը դադարի, այդ ժամանակ ոչ թե երկնիշ աճ է լինելու, այլ երկնիշ անկում։ Սա էլ պետք է ասել։

Զբոսաշրջության տակ մի մասը դասալիքներն են, մի մասը մեր հայրենակիցներն են, որ 1-2 անգամ տարեկան գնում-գալիս են, իրենց հետ բերում են փողեր, մյուս մասը Ռուսաստանից փախած փողեր են՝ տրանսֆերտների ձևով, և պարտքն է։ Առաջին հերթին այդ աճի հիմքում պետության այդ 5 տարիների գրեթե 4.5 միլիարդ ավելացված պետական պարտքն է։ Եթե դու քո բյուջեն ավելացնում ես, ինչո՞ւ ես պարտք վերցնում։ Այնպես որ, այդ խոսակցությունները միամիտ մարդկանց համար են։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում երկրի հետ, տնտեսության հետ, աշխատատեղերի հետ, մարդկանց կենսամակարդակի հետ։ Մարդկանց մեծ մասի կենսամակարդակն ընկել է, և կյանքի որակը վատացել է։ Թող սրա մասին խոսեն ու բացատրություններ տան։ Իհարկե, շատ պաշտոնյաներ կառուցում են իրենց օրակարգերը ասֆալտի բիզնեսի վրա, մեկ անձից պետական գնումների վրա, ինչը բյուջեի ուղղակի անարդյունավետ ծախս է, թալան ու մսխում․․․: Շատ բաներ կարելի է ասել։ Իրենք լավ կանեն` ընդհանրապես չխոսեն, այլ գործ անեն․ առաջին հերթին սահմանները կահավորեն, բանակի անձնակազմի աշխատավարձերը բազմապատկեն, զենք ձեռք բերեն և երկիրը դարձնեն պաշտպանված, մնացած բաներն ուղղակի լոլոներ են։ Մասնագետի տեսանկյունից այդ խոսակցությունները մանիպուլյացիաներ են, հերթական ընտրություններից առաջ իշխանությունն ամրապնդելու կամ վերարտադրելու նպատակով։ Սա է»,- պատասխանեց տնտեսագետը։

 

Ատոմ Մարգարյան Նիկոլ Փաշինյան պետական բյուջե Հայաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին