f

Անկախ

Բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չունենք. ԱԽ քարտուղար


Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չունենք: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն՝ 29 800 քառակուսի կմ-ի արձանագրումն է, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծումն է», - ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ նույնիսկ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի տարրերի պահպանումն այսօր չի հաջողվում. «Օրինակ, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանը Լաչինի միջանցքում ներկա չպետք է լինի, բայց այս պահին ներկա է։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ունենանք միջազգային երաշխավորների ինստիտուտ, որով կլուծենք նման հարցերը»։

ԱԽ քարտուղարը նշեց, թե այս պահին բանակցություններն, ընդհանուր առմամբ, երկկողմ են, միջնորդները փորձում են օգնել, որպեսզի առաջընթաց գրանցվի. «Հայաստանի համար տարբերություն չկա, թե որ կողմում են դրանք ընթանում»։

Հարցին, թե հայկական կողմի համար արեւմտյա՞ն, թե՞ ռուսական հարթակում է ավելի շահավետ պայմաններ եւ առաջարկներ ներկայացվում, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Պայմաններ եւ առաջարկներ արեւմտյան կողմում չեն ներկայացվում: Խաղաղության պայմանգրի վերաբերյալ նախկինում ռուսական կողմն է առաջարկություններ ունեցել: Դրանք հրապարակային հայտնի են, որից մեկը վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետաձգմանը: Ընդհանուր առմամբ, այս պահին բանակցությունները ավելի շատ երկկողմ են, միջնորդները փորձում են օգնել, որպեսզի առաջընթաց գրանցվի: Հայաստանի համար տարբերություն չկա, թե որտեղ են այդ բանակցություններն ընթանում: Այս պահին դեռեւս չի հաջողվում որեւէ տեղում առաջընթաց գրանցել

Հայաստան ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան Մայիսի 9 հայ-ադրբեջանական բանակցություններ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին