f

Անկախ

Մեր ազգային վերելքը սկսվելու է ներքին համերաշխության հաստատման պահից. Գագիկ Ծառուկյան


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով:

«Այսօրվա իմ խոսքը կոչ չէ։ Այսօրվա իմ խոսքը սովորական ուղերձ չէ։  Իմ խոսքը Հայաստանում ծնված, ապրած, կայացած մարդու պարզ, ուղիղ խոսքն է՝ ուղղված իր հայրենակիցներին։ Գիտեմ, որ կա տարածված տեսակետ, թե ի՞նչ սրտով ենք նշում մայիսի 9-ը, արդյո՞ք կա իմաստ ընդհանրապես նշելու։  Ուզում եմ ուղիղ ասել, խնդրել. վանեք ձեզնից  այդ մտքերը, վանեք կասկածը՝ մեր ուժերի և մեր ապագայի հանդեպ։

Մենք ունեցել ենք փայլուն հաջողություններ, փայլուն հաղթանակներ, և դա մեր պատմությունն է։ Մեր, մեր ծնողների, մեր պապերի, մեր ընկերների ու հայրենակիցների կերտածը։

Մենք միշտ հիշելու ենք մեր պատմությունը, հիշելու և մեծարելու ենք մեր հայրենակիցներին, և մենք պետք է տեր լինենք մեր բոլոր հաղթանակներին։

Ինչպես ցանկացած պետություն և ցանկացած ժողովուրդ, ունեցել ենք ձախողումներ և տապալումներ։ Եվ մենք պետք է ուժ ունենանք՝ տեր կանգնելու նաև դրան։

Միայն այդպես  են ժողովուրդները վերագտնում իրենց, ուղղում՝ մեջքը։

Այդպես են, գրագետ ու համառ աշխատելով, ապահովում խաղաղություն, պետության և սեփական ընտանիքների համար ստեղծում ավելի ապահով ու բարեկեցիկ կյանք։

Ես վստահ եմ, որ մենք դա անելու ենք։

Ես վստահ եմ մեր ժողովրդի գենետիկ ներուժի, մեր պատմական հիշողության, մեր հոգևոր ժառանգության վրա։

Մենք ունենք նոր սերունդ, փայլուն երիտասարդություն։ Մենք ունենք նաև փայլուն մարզակա´ն սերունդ, որը շարունակում է կերտել մարզական հաղթանակներ և ապացուցել, որ հայը կարող է լինել աշխարհի ուժեղագույնների շարքում՝ մեր դրոշի պատիվը բարձր պահելով։

Ինչպե՞ս այսօր նշել մեր հաղթանակները։ Առաջին հերթին՝ վճռականությամբ, որ մենք մեր մեջքը ուղղելու ենք, հետևություններ անելով, թե ի´նչն եք արել սխալ ու ինչը՝ թերի:

Եվ իհարկե, ամենաառաջին քայլը ներքին համերաշխության գնալն է։ Մեր ազգային վերելքը սկսվելու է ներքին համերաշխության հաստատման պահից։

Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել Արցախի մեր հայրենակիցներին՝  հիշեցնելով մեր բոլոր հաղթանակներում նրանց անգնահատելի դերը։ Սարդարապատից մինչև այսօր Արցախի մեր հայրենակիցներն ունեցել են կարևոր մասնակցություն։ Ֆաշիզմի դեմ պայքարում փոքր Արցախը տվել է 45 հազար մասնակից, բազմաթիվ գեներալներ, մարշալներ, հերոսներ։

Եվ այսօր շրջափակման մեջ գտնվող Արցախն ունի բոլոր բարոյական իրավունքները՝ միջազգային հանրությունից աջակցություն և պաշտպանություն պահանջելու։

Շնորհավորում եմ մեր վետերաններին, կամավորներին, ազատամարտիկներին։ Շնորհավորում եմ մեր աչքի լույս, մեր հայկական բանակի բոլոր զիծառայողներին։ Խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի հիշատակի առաջ։ Խոնարհվում եմ հերոսներ տված մայրերի առաջ։

Մենք ունենք մեկ հայրենիք, մենք տեր պետք է կանգնենք մեր երկրին։ Կեցցեն մեր բոլոր կերտած և գալիք հաղթանակները։

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»,- ասվում է ուղերձում:

Հայաստան շնորհավորական ուղերձ Գագիկ Ծառուկյան Մայիսի 9

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին