Ռուսաստանի դեմ նորից պատերազմ է սանձազերծվել, բայց երկիրը հակահարված է տվել միջազգային ահաբեկչությանը, պաշտպանում է ե՛ւ Դոնբասի բնակիչներին, ե՛ւ ապահովում է իր անվտանգությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր հայրենիքի դեմ նորից սանձազերծվել է իսկական պատերազմ։ Բայց մենք հակահարված ենք տվել միջազգային ահաբեկչությանը, կպաշտպանենք եւ Դոնբասի բնակիչներին, կապահովենք մեր անվտանգությունը»,- ասել է Պուտինը Հաղթանակի զորահանդեսում։
Նա ավելացրել է, որ Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամական եւ թշնամական ժողովուրդներ «ո՛չ Արեւմուտքում, ո՛չ Արեւելքում»։