f

Անկախ

Նիկոլ Փաշինյանի հետ կառուցողական համագործակցությունը բացառվում է, չեմ ուզում, որ մեր գործընկերները ուտեն այս «կուտը»․ Իշխան Սաղաթելյան


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ դավաճանների մասին այօսր արված հայտարարությանը։

«Գերագույն գլխավոր դավաճանը նստած է կառավարության շենքում, իսկ Արգիշտի Քյարամյանը ունի դրա բոլոր փաստերն ու հիմքերը։ Կան պետական դավաճանության հիմքերով հարուցված գործեր, եթե Քյարամյանը դավաճան է փնտրում, ապա գլխավոր դավաճանի տեղը ինքը լավ գիտի, եթե ունի համարձակություն, թող գնա ու բացահայտի։

Բայց քանի որ ինքը դավաճանի կամակատարն է, պարզ է չէ՞՝ ինչ ընթացք է ունենալու այս ամեն ինչը։ Ամեն ինչ շատ պարզ է՝ ՀՀ իշխանության ղեկին գտնվում են անսրբություն, անհայրենիք, թրքահպատակ մի խունտա, որը, հետևողականորեն ջարդելով մեր երկրիր դիմադրողականությունը, զիջում է ամեն ինչ»,- ասաց նա։

Փաշինյան-Ալիևի  նախատեսվելիք հանդիպումները Սաղաթելյանը բացատրեց նրանով, որ Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում են արագացնել գործընթացը և իրենց ձեռքին փաստաթուղթ ունենալ, որով հայկական կորուստները կլինեն անդառնալի։

«Սա է թշնամու շտապողականության պատճառը, իսկ մեր իշխանությունները տուրք են տալիս այդ ամեն ինչին։ Խաղաղության հասնելու միակ ճանապարհը նոր պատերազմին պատրաստ լինելն է, զիջումներով երբեք խաղաղություն չենք ունենա»,- ասաց պատգամավորը։

Սաղաթելյանը ընդգծեց, որ ընդդիմությունը չի բավարարվելու միայն ընթացիկ խորհրդարանական աշխատանքներով։

«Մեր ժողովրդին պետք է նախապատրաստենք համաժողովրդական մեծ անհնազանդության, անցնող երեք տարվա մեջ ձեռքներս ծալած չենք նստել, պետք է փորձենք՝ մինչև ստացվի։ Չեմ ուզում մտնել պառակտիչ ու այլ նպատակներ հետապնդող խոսակցությունների մեջ, որովհետև դա մեր ընդհանուր գործին ոչինչ չի տալու։ Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլը արդեն հանձնել է ամեն ինչ ու ընդդիմադիր դաշտի ինչ-որ ուժեր պատրաստվում են ընտրությունների, մեր խնդիրը դա չէ ու ընդդիմադիր դաշտում մենք հակառակորդներ չունենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին՝ համաձայն է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ  ընդդիմության գործողությունները կառուցողական են դարձել, պատգամավորը ասաց․

«Եթե նրա գլխին մի բանով չես խփել, նա դա արդեն որակում է  կառուցողական, մեծ առաջընթաց կա, բայց չեմ ուզում, որ մեր համակիրները ու ընդդմադիր գործընկերները ուտեն Նիկոլի «կուտը», ի՞նչ է նշանակում կառուցողական, Նիկոլի հետ կառուցողական համագործակցությունը բացառվում է»։

Նիկոլ Փաշինյան համագործակցություն «Հայաստան» դաշինք Իշխան Սաղաթելյան Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին