f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը չի ներում ռուսներին, որ Ստեփանակերտը Խանքենդի չդարձավ․ Շարմազանով


Քաղաքական շահերի տեսանկյունից կատարյալ տգիտություն է արտաքին վեկտոր փոխելը հեռանալ Մոսկվայից նշանակում է մտերմանալ Անկարայի հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Եթե մեր ժամանակ Հայաստանը դաշնակցում էր Մոսկվայի հետ, ապա Նիկոլի ժամանակ մտնում է Անկարայի տակ։ Եթե խաղաղապահները չլինեին Ստեփանակերտում, այն կլիներ Խանքենդի։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թուրքադրբեջանական հովանավորները չեն ներում ռուսներին, որ Շուշին Շուշա դարձրին, բայց Ստեփանակերտը Խանքենդի՝ ոչ։ Հայաստանի ապագան Ռուսաստանի եւ Իրանի հետ դաշնակցությունն է, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի դեպքում, որովհետեւ չեն դաշնակցում մեկի հետ, որն առավոտյան գնում է Վաշինգտոն, ցերեկը՝ Պրահա, երեկոյան՝ Մոսկվա։ Օգնում են նրան, ով ուզում է ծնկած վիճակից ոտքի կանգնել»- ասաց Շարմազանովը։

Անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե Շուշին պետք է ազատագրել գործով, ոչ թե խոսքերով, Շարմազանովն ասաց, որ Շուշին ազատագրել են Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ազատագրել են, Նիկոլ Փաշինյանն էլ հանձնել է։

«Հիմա Սասուն Միքայելյանն ո՞ւմ կողքին է։ Իրենք խոսում են դավաճանությունից, բայց Շուշին հանձնել են իրենք, երբ որ չեն համաձայնել Պուտինի՝ հոկտեմբերի 19-ի առաջարկին, երբ որ հասարակությանը բաժանել են սեւերի եւ սպիտակների, երբ որ կազմաքանդել են հայոց բանակը։ Քանի դեռ կա այս կապիտուլյանտ իշխանությունը, մենք խնդիր ունենք եղածը պահելու։ Ոչ մի լավ բանի պետք չէ սպասել իրենցից։ Ի՞նչ սպասել մեկից, որ ուղեղում միայն զիջելն է, ինքը զիջելու մինչեւ իր աթոռը։ Կանգառը կլինի այն ժամանակ, երբ ժողովուրդը հասկանա, որ փրկությունը Նիկոլից ազատվելու մեջ է»,- ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյան Էդուարդ Շարմազանով Հայաստան Մայիսի 9

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին