f

Անկախ

Մարդու երեխեն տնից դուրս գա, հաջորդ օրը փակ դագաղով բերեն տուն՝ դեմքն էլ չտեսնենք. Զոդի կամրջի վթարից մահացածի հայր


Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Պետրոսյանի, այսօր՝ մայիսի 15-ին, շարունակվող անցած տարվա հուլիսի 6-ին, Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացածի հայրը՝ Տիգրան Ավետիսյանն ասաց, որ դստեր դին գտել է երեկոյան՝ երկար փնտրելուց հետո։

«Դեպքի մասին տեղեկացել եմ աշխատանքից վայրից, երբ համացանցում արդեն կադրերն էին տարածվել դեպքի, պատահական զանգել եմ որդուս ու չեմ էլ իմացել, որ աղջիկս էլ է «Գազելի» մեջ եղել։ Տղաս ասաց՝ քույրիկն էլ է եղել մեջը, բայց ասում են՝ հիվանդանոց են տեղափոխել։ 3 ժամ Արտաշատի ու Երեւանի հիվանդանոցներում փնտրեցի, բայց ցուցակներում աղջկաս անունը չկար. ոչ մահացածների, ոչ էլ վիրավորների։ Մինչեւ անգամ «Գազելը» որտեղ որ կանգնում էր ու շարժվում էր այդ տարածքի տեսախցիկներն էլ ենք բացել, որ տեսնեինք՝ նստե՞լ է «Գազելը», թե՞ ոչ։ Երեկոյան 21։30-ի սահմաններում նոր Արտաշատի մորգ կանչեցին՝ դիերի ինքնությունները ճանաչելու. մոխրացած, անճանաչելի էր, մսակույտ էր դիակ էլ չէր։ Մարդու երեխեն տնից դուրս գա, հաջորդ օրը փակ դագաղով բերեն տուն՝ դեմքն էլ չտեսնենք»,- պատմեց նա։

Գործով մյուս վկան՝ Գառնիկ Ղազարյանը պատմեց, որ ողբերգական ամբողջ տեսարանն իր աչքի առաջ է եղել.

«Երբ որ Ավշարի ճանապարհով դեպի Զոդի գազալցակայան, ասացին՝ Զոդի կամրջի վրա մեքենա է վառվում։ Երբ ես եղել եմ դեպքւ վայրում, այնտեղ աշխատում էին հրշեջ մեքենաները։ Հանգցնելու պահին տեսա, որ վարորդի հետեւի պատուհանից մի բան է կախվել, երբ իմացա որ մարդ է այրվում կախված… գլխիս տվեցի։ Մինչեւ վերջին վայրկյանին ներկա եմ եղել։ Ես եմ տեսել, որ 6 հոգին էլ մոխրակույտի նման լցված են եղել իրար վրա»։

Նա նշեց, որ գործով ամբաստանյալին դեպքի վայրում չի տեսել։

Ավտովթարի հետեւանքով մահացած Ծաղիկ Համբարձումյանի եղբայրը՝ Հրաչյա Համբարձումյանն էլ պատմեց, որ գնացել էր քրոջ դիմավորելու, երկար սպասելուց հետո իրեն հայտնել էին, որ քույրն այվում է. «Քույրս զանգեց՝ բա 15։00-ի գազելով գալու եմ, կգա՞ս դիմավորելու, ասացի՝ հա։ Գնացի սպասեցի, բայց չկար «Գազելը», ինձ ըտեղ ասացին, որ «Գազելը» վառվում է, հասել եմ դեպքի վայր, տեսել եմ, որ ավտոմեքենաները վառվում էին։ Այդ պահին տեսել եմ, որ մեկը «Գազելից» կախված վառվում էր։ Հետո իմացա, որ քրոջս տարել են Արարատի բկ, տեսա շտապ օգնության մեքենայի մեջ էր՝ ամբողջովին այրված։ ԲԿ-ում մի քանի օր մնալուց հետո մահացավ»։

Ողբերգական ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը գործով ամբաստանյալն է, որը կալանավորված է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում,  Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:

«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։

Զոդի կամուրջ ավտովթար Դատական նիստ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին