f

Անկախ

Դավիթ Սիմոնյան․ «Հաղթանակի հասնելու համար հարկավոր է պայքարել մինչև վերջին վայրկյանը»


Երևանում կայացած Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե  և 10 բրոնզե մեդալ։
86 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սիմոնյանը փայլեց մրցահարթակում․ հայ մարզիկը եզրափակիչ մենամարտում պարտության մատնեց իտալացի Ջոնաթան Պիսանոյին 5։0 հաշվով ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի, հայրենակիցների աջակցության և հաջողության հասնելու գրավականի մասին։


-Շնորհավորում ենք աշխարհամասի ստուգատեսում լավագույնը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։
-Շնորհակալ եմ։ Շատ լավ նախապատրաստական շրջան էինք անցել ողջ թիմով։ Մարզիչների հետ աշխատել ենք թե՛ ֆիզիկական, թե տակտիկական որակների բարելավման ուղղությամբ, շեշտը դրված էր բոլոր կետերի վրա, որպեսզի ոչ մի տեղ չթերանանք։ Մեզ շատ լավ նախապատրաստեցին հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանն ու մարզիչներ Արթուր Ուլիխանյանն ու Վոլոդյա Հայրապետյանը։
Տրամադրվածությունը մարտական էր և միայն ու միայն հաղթական, քանի որ հանդես էինք գալու մեր երկրում, հայրենի հողում ու ջրում, այս ամենը մեզ, հատկապես ինձ պարտավորեցնում էր ոչինչ չխնայել, ամեն բան անել, կլավ հանդես գալ ռինգում և պատվով դուրս գալ ռինգից։


-Առաջնության ընթացքի, Ձեր մրցակիցներ մասին ի՞նչ կասեք, տպավորիչ մենամարտեր անցկացրիք։
Առաջնությունը հրաշալի էր կազմակերպված, ամեն բան ընթացավ հիանալի։ Բոլոր մարզիկներն էլ լավ էին նախապատրաստվել, իմ բոլոր մենամարտերն անցան լարված պայքարում, քանի որ բավական ուժեղ մարզիկների հետ մրցեցի, ուրախ եմ, որ պատվով և հաղթանակած դուրս եկա։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը։
-Յուրաքանչյուր հաղթանակ անչափ կարևոր է հետագա ձեռքբերումների ճանապարհին, այս մեդալն ինձ հաղորդեց վստահություն, ձեդռք բերեցի մեծ փորձ, հմտություն և ճանաչում։


-Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
-Հաջողության հասենելու համար հարկավոր է աշխատասիրություն, վստահություն սեփական ուժերի նկատմամբ, մեծ կամք ու ցանկություն՝ պայքարելու մինչև վերջին վայրկյանը։


-Ի՞նչ եք զգում, երբ այս դժվար ժամանակահատվածում միջազգային հարթակում ներկայացնում եք Հայաստանն ու հայոց եռագույնը․ կա՞ պատասխանատվություն։
-Պատասխանատվության զգացումը շատ մեծ է, քանի որ հնարավորություն էի ստացել ներկայացնելու իմ երկիրը իմ իսկ երկրում, ուստի պետք է ամեն ինչ անեի, հաղթելու համար, տան պատերը հայրենակիցներիս աջակցությունն ինձ մեծապես օգնեցին։ Ավելի մեծ եռանդով շարունակելու եմ աշխատել, որպեսզի պահեմ հաղթանակս միջազգային հարթակում։

բռնցքամարտ Սպորտ Հայաստան Երևան չեմպիոն ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի Դավիթ Սիմոնյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին