Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը կայացավ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, որտեղ «Ռեալ»-ն ընդունեց անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին:
«Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվեցին արագ հակագրոհներով: Թե «Ռեալ»-ը և թե «Մանչեսթեր Սիթի»-ն ձգտում էին հավասար պայքար ծավալել յուրաքանչյուր գծում:
Առաջին կեսի վերջնամասում «Ռեալ»-ն իրացրեց իր պահը; Հեռահար դիպուկ և ուժեղ հարվածով «սերուցքայիններին» առաջ մղեց Վինիսիուսը (36-րդ րոպե):
Երկրորդ կեսն առավել ակտիվ սկսեց «Ռեալ»-ը, որն ավելի շատ էր տիրում գնդակին: 67-րդ րոպեին Քևին դե Բրույնեն կարողացավ հեռահար հարվածով հավասարեցնել հաշիվը՝ 1։1։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին: