f

Անկախ

Ո՞վ իրականում պատերազմ սանձազերծեց Եվրոպայում. ВЕДОМОСТИ


«Իրենց ավանդն ունեցան Բրիտանիան, Ֆրանսիան և, պատկերացրեք, Լեհաստանը»,- գրում է հեղինակը, որի բերած փաստերն ու փաստարկները շատ ուշագրավ  զուգահեռներ են գծում այսօրվա իրադարձությունների հետ մեզ համար:

Հետաքրքիր փաստ. գրեթե յուրաքանչյուր մեղադրանքին Ռուսաստանի հասցեին, որ ներկայացնում են Արևմուտքը և նրա դաշնակիցները, Ռուսաստանը կարող է պատասխանել. «Բայց չէ՞ որ առաջինը դուք սկսեցիք»:

Չի կարելի նախազգուշական հարված հասցնել, եթե անգամ հայտնի է, որ հակառակորդը հարձակո՞ւմ է պատրաստում: Բայց չէ՞ որ հենց այդպես վարվեց Իսրայելը 1967 թ. հունիսի 5-ին՝ գրոհելով Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի և Ալժիրի վրա: Հաղթելով Վեցօրյա պատերազմում՝ Իսրայելը մինչև հիմա հսկում է այն ժամանակ գրաված տարածքները՝ Գոլանի բարձունքները, Արևմտյան Երուսաղեմը և այլն: Բայց մարդկության այն հատվածին, որն ապրում է «կանոններով», դա չի խանգարում:

Կամ գուցե անհավատալի՞ է մեր օրերում ռմբակոծել ինքնիշխան եվրոպական երկիր: Ուրեմն եկեք հիշենք 1999 թ. մարտի 24-ը, երբ ՆԱ|ՏՕ-ն սկսեց «Միացյալ ուժ» գործողությունը Սերբիայի դեմ: Ավիացիայի հարձակումները Բելգրադի և երկրի մյուս քաղաքների վրա շարունակվեցին 78 օր: Սերբական կողմի տվյալներով՝ սպանվել է 1002 համազգեստով մարդ (այդ թվում ՆԳՆ 324 աշխատակից) և 1700 քաղաքացիական անձ (այդ թվում գրեթե 400 երեխա): Ոչնչացվել կամ վնասվել են 89 ֆաբրիկա և գործարան, էներգետիկայի 120 ձեռնարկություն, 14 օդանավակայան, 48 հիվանդանոց ու հոսպիտալ, 70 դպրոց, 35 եկեղեցի: Ինչ-որ մեկը պատիժ կրե՞լ է, բացի ռմբակոծվածներից:

Մայիսի 9-ին Ռուսաստանը նշում է ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 78-րդ տարեդարձը: Լավ առիթ է կազմելու այդ պատերազմի (և առհասարակ ողջ Երկրորդ համաշխարհայինի) հեղինակների ցուցակը: Ովքե՞ր են այդ ցուցակում, բացի Ադոլֆ Հիտլերից ու նրա շրաջապատից:

Հիտլերը 1938 թ. գարնանից, ոգեշնչված Ավստրիայի բռնակցումից, պահանջում էր Գերմանիային հանձնել չեխական Սուդետյան մարզը՝ լայնաշերտ հողատարածք, փաստացի  Չեխոսլովակիան խեղդող օղակը: Հիմնավորումը՝ Սուդետյան մարզում ապրում էր 2,8 մլն էթնիկ գերմանացի. նրանց նախնիներն այստեղ էին հասել միջնադարյան «Արևելյան գաղութացման»՝ առաջին գերմանական «դրանգ նախ օստենի» ժամանակ:

ԽՍՀՄ-ը օգնություն առաջարկեց չեխոսլովակյան իշխանություններին, բայց Լեհաստանը թույլ չտվեց, որ խորհրդային զորքերն իր տարածքով մտնեին Չեխոսլովակիա: Իսկ ազատ աշխարհի առաջնորդները (Մեծ Բրիտանիան  և Ֆրանսիան) այնքան չէին ցանկանում հակաճառել Հիտլերին, որ տվեցին նրան Չեխոսլովակիան՝ ուշադրություն չդարձնելով Պրահայի իրենց դաշնակիցների ընդվզումներին: Կողմերը ժամանեցին Մյունխեն 1938 թ. սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և հապճեպ, ոչ հանդիսավոր պայմաններում ամեն ինչ ստորագրեցին. Սուդետյան մարզը 10-օրյա ժամկետում պետք է հանձնվեր Գերմանիային: Չեխոսլովակյան պատվիրակությանը բանակցությունների սենյակ հրավիրեցին, երբ արդեն ամեն ինչ որոշված էր: Իսկ Խորհրդային Միությանը, Չեխոսլովակիայի դաշնակիցներին, որոնք կապված էին նրա հետ 1935 թ. Փարիզյան պայմանագրով, պարզպես չէին կանչել:

Մյունխենի համաձայնությունն առ այսօր անվանում են «Մյունխենի դավադրություն»: «Հիտլերի ամենամեծ ձեռքբերումն իր ընդդիմախոսների թուլությունները գտնելն ու դրանցից օգտվելն էր»,- գրում է բրիտանական ռազմական պատմաբան Էնթոնի Բիվորը «Երկրորդ համաշխարհային պատերազմը» գրքում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենի և նրա ֆրանսիացի գործընկեր Էդուար Դալադիեի թուլությունն այն էր, որ իրենց քթից ավելի հեռուն չէին տեսնում:

Բերենք ժամանակի հարգելի մարդկանց մի քանի մեկնաբանություններ, որոնց սեղանի մոտ չէին հրավիրել: Ուինսթոն Չերչիլ, բրիտանացի խորհրդարանական. «…Մենք պարտություն կրեցինք՝ պատերազմը չսկսված: Արևմտյան ժողովրդավարությունների հասցեին ահավոր վճիռ հնչեց. «Դու դրվել ես կշեռքի վրա և շատ թեթև ես գտնվել»:

Էդվարդ Բենեշ՝ Չեխոսլովակիայի նախագահ. «Սա աղետ է մեզ համար, որին մենք արժանի չէինք: Բայց մենք, իհարկե, վերջինը չենք, սա կդիպչի նաև ուրիշներին»:

Սըր Չեմբեռլենը որոշ ժամանակ բոլոր անկյուններում թափահարում էր ֆյուրերից ստացած պահպանագիրը. «Ես խաղաղություն բերեցի մեր սերնդի համար»:

Հիտլերը շատ արտահայտիչ դժկամում էր, թե իրենից խլեցին պատերազմը՝ միանգամից հանձնվելով: Իսկ ջանասեր Լեհաստանը որոշել էր, որ Եվրոպայում նոր ռազմական միություն է առաջանում (Բրիտանիա-Գերմանիա-Ֆրանսիա) և հարկ էր դրանից դուրս չմնալ: Դե տարածքներն էլ կտրտել. մեծ ժողովուրդը հո առանց ագրեսիվ ձեռքբերումների չի մնա:

1938 թ. հոկտեմբերի 2-ին արդեն լեհական տանկերը Գերմանիայի թույլտվությամբ մտան Չեխոսլովակիայի Տեշինյան մարզը (Զաոլզիե): Ներխուժման ընթացքում զոհվեց Չեխոսլովակիայի մինչև 100 քաղաքացի: Վարշավան ստացավ 805 քկմ տարածք և Եվրոպայի բաժանման գործում ֆաշիստական Գերմանիայի առաջին գործընկերոջ կարգավիճակ: Լեհերին ատելի Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը ստորագրվել է այդ իրադարձություններից 11 ամիս անց միայն և ըստ մեծի մասի՝ ի պատասխան դրանց:

Ինչո՞ւ  են Երկրորդ համաշխարհային պատերազմը հաշվում՝ սկսած 1939 թ. Լեհաստանի վրա Գերմանիայի հարձակումից և ոչ 1938-ին Գերմանիայի և Լեհաստանի հարձակումից Չեխոսլովակիայի վրա: Որովհետև Բրիտանիան և Ֆրանսիան կուզենային մոռանալ իրենց դերի մասին այդ  անդուր պատմության մեջ:

Գործն ինքնըստինքյան Սուդետիայով և Զաոլզիեով չավարտվեց: Հունգարիան տեղնուտեղը Չեխոսլովակիայից կտրեց Սլովակիայի և Անդրկարպատի հարավային շրջանները Ուժգորոդ, Մուկաչևո և Բերեգովո քաղաքներով: Հունգարիայի թագավորության ռեգենտ Միկլոշ Խորտին 1938 թ. նոյեմբերի 11-ին նվաճված սլովակյան Կոշիցե քաղաք մտավ սպիտակ նժույգի վրա:

1939 թ. մարտ ամսին Չեխոսլովակիայից բան չէր մնացել: Օգնե՞ց դա Բրիտանիային և Ֆրանսիային խուսափելու պատերազմից:  Ահավասիկ մի քաղվածք 1945 թ. Նյուրնբերգյան դատավարության սղագրությունից: Հարց. «Կհարձակվե՞ր Գերմանիան Չեխոսլովակիայի վրա 1938 թ., եթե արևմտյան տերությունները պաշտպանեին Պրահային»:

Պատասխանում է վերմախտի գերագույն հրամանատարության շտաբի պետ, ֆելդմարշալ Վիլհելմ Կեյտելը «Իհարկե ոչ: Մենք բավականաչափ ուժեղ չէինք ռազմական տեսանկյունից: Մյունխենի նպատակը Ռուսաստանին Եվրոպայից դուրս մղելն էր, ժամանակ շահելը և Գերմանիայի սպառազինումն ավարտելը»:

Այլ խոսքով՝ եթե Բրիտանիան և Ֆրանսիան, միավորելով ջանքերը ԽՍՀՄ-ի հետ, վճռականություն ցուցաբերեին սուդետյան հարցում, ապա Երկրորդ համաշխարհային պատերազմը կարող էր և չլինել: Կամ այլ կերպ կընթանար: Եվ հաստատ Հայրենական մեծ պատերազմը կսկսվեր ավելի ուշ և ոչ այդքան ողբերգական ԽՍՀՄ-ի համար:

Բայց եղածը եղած էր: Չեխոսլովակիայի ռազմարդյունաբերական համալիրն այն ժամանակ խոշորագույններից էր մոլորակում: Չեխոսլովակներից զավթած զենքի, տեխնիկայի և ռեսուրսների շնորհիվ Գերմանիան ջախջախեց Ֆրանսիային ու Լեհաստանին և պատին դեմ տվեց Բրիտանիային: Իսկ վերմախտի՝ 1941 թ. հունիսի 22-ին ներխուժած ուժերի հինգ մոտորացված դիվիզիաներ ԽՍՀՄ մտան հենց չեխական տանկերի վրա: Լավ է, որ մեր պապերը մոմից չէին, ինչպես Չեմբեռլենը (և սա դեռ շատ մեղմ համեմատություն է), այլ պողպատից: Ե՛վ իրենք պաշտպանվեցին, և՛ Չեխոսլովակիան վերադարձրին Եվրոպայի քարտեզ:

Կիրիլ Վիշնեպոլսկի

Աղբյուրը՝ ВЕДОМОСТИ

Աշխարհում Երկրորդ համաշխարհային պատերազմ

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին