Ամբողջ Պակիստանում համացանցի ծառայությունները բողոքի ցույցերից հետո անորոշ ժամանակով դադարեցվել են, հաղորդում է Geo TV-ն՝ վկայակոչելով Պակիստանի էլեկտրահաղորդակցության վարչությանը:
«Պակիստանի էլեկտրահաղորդակցության վարչությունը հայտարարել է, որ ամբողջ երկրում համացանցի ծառայությունները կդադարեցվեն անորոշ ժամանակով: Գերատեսչությունը հաստատել է, որ բջջային լայնաշերտ ծառայությունների արգելափակման որոշումն ընդունվել է Ներքին գործերի նախարարության հրամանով»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։