f

Անկախ

Հայաստանում արդեն հնարավոր է էլ․փոստի հայատառ հասցե ունենալ, հայատառ դոմենով կայքերի թիվն ավելանում է


Հայաստանում հայատառ դոմենով կայքերի թիվն ավելանում է, արդեն կա այդպիսի մոտ 1000 կայք, նաև արդեն հնարավոր է հայատառ էլեկտրոնային հասցե գրանցել «.հայ» դոմենում, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։

Նա նշեց, որ մայիսի 5-ին լրացել է «․հայ» դոմենային անվան 7-րդ տարեդարձը, որը նշվել է մի քանի միջոցառումներով։ Քրիստինա Հակոբյանն ասաց, որ հայատառ դոմենով կայքերի թվի աճը, այնուամենայնիվ, գոհացուցիչ չէ։ Խնդիր է նաև այն, որ հայատառ դոմենով գրանցված կայքերից ոչ բոլորն են ակտիվ, երբեմն դոմենը գրանցված է, սակայն կայք չկա։ Նրա խոսքով՝ այստեղ իրազեկման խնդիր կա․ հնարավոր շահառուներին պետք է բացատրել, թե ինչու է կարևոր, որպեսզի կայքերը հայատառ դոմեն ունենան։

Խոսելով հայատառ էլեկտրոնային փոստ գրանցելու մասին՝ Քրիստինա Հակոբյանն ասաց․ «Այսօր արդեն հնարավոր է դարձել հայատառ էլեկտրոնային փոստ գրանցել և օգտագործել այն համակարգերում, ինչպիսիք են Google-ը, Windows-ը»։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ, տեխնիկական խմբի համակարգող Արամ Վերդյանը, անդրադառնալով հայատառ դոմենային անվան հետ կապված տեխնիկական խնդիրներին, նշեց, որ բոլոր այդ խնդիրները լուծված են։

«Դոմենային առումով ոչ մի խնդիր չկա։ Եթե դուք ունեք կայք, դա լրացուցիչ ոչ մի ծախս չի պահանջում։ Տեխնիկական մի փոքր միջամտություն է միայն հարկավոր, մենք միշտ պատրաստ ենք օգնել»,- ասաց նա՝ հավելելով, որ խնդիրներ դեռ կան էլ․փոստի հետ կապված։

«Էլ․փոստի հետ կապված, այո՛, լուծումները դեռ վերջնական չեն, խնդիրներ առաջանում են և դժվար են։ Սակայն դոմեն գրանցելու և աշխատեցնելու հետ կապված խնդիրներ չկան, գրեթե բոլոր համակարգերը պատրաստ են»,- ասաց Արամ Վերդյանը։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամները նշեցին, որ հայատառ դոմենը նախ կօգնի մարդկանց, ովքեր անգլերեն չեն տիրապետում, նաև հնարավորություն կտա խուսափել տառադարձության հետ կապված խնդիրներից։ Օրինակ՝ «Կադաստր» բառի տառադարձման դեպքում անգլերեն չիմացող մարդը կարող է չկողմնորոշվել, թե ինչպես է տառադարձվում բառի առաջին տառը դոմենային անունն անգլերեն գրելիս։ Իսկ նման դեպքերը շատ-շատ են:

Քրիստինա Հակոբյան «.հայ» դոմենային տիրույթ Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին