Ժամը 07:20-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: