Գերմանիայում COVID-19-ի դեմ պատվաստանյութի համար թեստի դրական արդյունքները ստացվել են ուսումնասիրության նախնական կլինիկական փուլում։ Այդ մասին նշված է CureVac դեղագործական ընկերության կայքում: Գրում է Gazeta.ru-ն։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատվաստանյութի դերի առաջատար թեկնածուն ընդամենը 2 միկրոոգրամի չափաբաժնի միջոցով SARS-CoV-2 չեզոքացնելու համար կարող է առաջացնել ուժեղ իմունաբանական պատասխան:
CureVac դեղագործական ընկերությունը նախատեսում է արդեն ամռանը սկսել կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երմանիայի Պաուլ Էրլիխի անվան պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղամիջոցների մշակման ինստիտուտը հավանության է արժանացրել երկրում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը: Իսկ փորձարկմանը մասնակցելու էին 18-ից 55 տարեկան 200 առողջ կամավորներ: