f

Անկախ

Թուրքմենստանը եւ Տաջիկստանը նախատեսում են Կասպից ծով ելքով տրանսպորտային միջանցք ստեղծել


Թուրքմենստանը Տաջիկստանի հետ միասին պատրաստ է տրանսպորտային միջանցք ստեղծել, որը կկապի երկու պետությունները՝ Կասպից ծով ելքով։ Այս մասին Դուշանբեում Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ բանակցությունների ընթացքում ասել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, տեղեկացրել է «Нейтральный Туркменистан» պաշտոնաթերթը։

Ինչպես նշվել է հրապարակման մեջ,  համագործակցությունը տրանսպորտի ոլորտում Աշգաբադի եւ Դուշանբեի միջեւ հարաբերությունների առաջնահերթությունն է։ Ինչպես ասել է Բերդիմուհամեդովը, երկու պետությունների ջանքերը պետք է ուղղվեն գլխավոր նպատակի ձեռքբերմանը՝ հզոր եւ ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծմանը, որը կապահովի Ասիայի, Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի տրանսպորտային համակարգերի միավորումը։

Թուրքմենստանի նախագահի կարծիքով՝ Կենտրոնական Ասիայի պետությունները, որոնք Համաշխարհային օվկիանոսի ուղիղ ելք չունեն, պետք է առավելագույն չափով գործադրեն արեւելյան Կասպիայի նավահանգստային ենթակառուցվածքի հնարավորությունները համաշխարհային շուկաներ դուրս գալու համար։ Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է, Տաջիկստանի շահերի հաշվառմամբ, նպաստավոր պայմաններով քննարկել թուրքմենական Թուրքմենբաշի ծովային նավահանգստի հնարավորությունների օգտագործման հարցը։

Բերդիմուհամեդովի խոսքով՝ Աշգաբադը եւ Դուշանբեն մտադիր են համակարգել Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային-տարանցիկ հանգույցի եւ լոգիստիկ փոխգործակցության ձեւավորմանն ուղղված ջանքերը եւ տարածաշրջանային ու համաշխարհային հարթակներում, մասնագիտացված միջազգային կազմակերպություններում, ֆինանսական ինստիտուտներում աշխատել պոտենցիալ գործընկերների հետ։

Բերդիմուհամեդովի Տաջիկստան կատարած այցի ընթացքում հաստատվել է բեռների հոսքի հետագա ավելացման եւ բեռնափոխադրումների ակտիվացման միջոցառումների համատեղ ծրագիրը։

Աշխարհում Թուրքմենստան Տաջիկստան Կասպից ծով Գուրբանգուլի Բերդիմուհամեդով

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին