Եվրոպական միության երկրները մտադիր են առաջիկա երեք տարում մոտ 70 մլրդ եվրո ծախսել պաշտպանության ամրապնդման նպատակով։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին։
«ԵՄ երկրներն առաջիկա երեք տարիներին մտադիր են ծախսել 70 մլրդ եվրո պաշտպանական հնարավորություններն ամրապնդելու համար»,- նշել է Բորելը։
ԵՄ երկրների գործունեության եւ պաշտպանության ծրագրերի հետ կապված իրավիճակը Բորելը ներկայացրել է Բրյուսելում ընթացող համաժողովի իր ելույթում։
ԵՄ երկրների պաշտպանական ոլորտի ֆինանսավորման ճշգրիտ ժամկետն ու փուլերն այս պահին չեն ներկայացվել։