f

Անկախ

Մի պայծառ տխուր երեկո Վահան Չերազ Իշխանյանի հետ,տեսանյութ,լուսանկարներ


Գրող, հրապարակախոս, լրագրող Վահան Իշխանյանի «Դառը ծով»  վեպի հետմահու հրատարակված գրքի շնորհանդեսն էր երեկ:

Գիրքը հրատարակել է Newmag ընկերությունը, և ի պատիվ նրա տնօրեն Արտակ Ալեքսանյանի ու մյուս աշխատակիցների, կարևոր է նշել, որ ամեն ինչ՝ և՛ գրքի տպագրությունը, և՛ շնորհանդեսի կազմակերպումը  հիանալի էր արված: Գիրքը՝ բարձրորակ տպագրությամբ, ճաշակով ձևավորմամբ, երեկոն՝ արհեստական հանդիսավորությունից հեռու,  ջերմ, մտերիմ միջավայրում, զուսպ, բայց շատ հուզիչ:

Պարզվեց, որ Վահանն ինքն է որոշել, թե ով պիտի խմբագրի ու հրատարակի իր գիրքը, եթե ինքը չհասցնի այն տեսնել: Եվ փաստորեն չէր սխալվել, մարդիկ ամեն ինչ արել էին մեծ պատասխանատվությամբ ու սիրով և ամեն կերպ ջանացել էին, որ այս շնորհանդեսը տեղի ունենար նրա ծննյան օրը՝ մայիսի 10-ին: Մանավանդ  դժվար չէ պատկերացնել գրքի խմբագիր Վիոլետ Գրիգորյանի լարված աշխատանքն այս մի տարվա ընթացքում:

Մի բան է, երբ հեղինակը  ողջ է, և բոլոր նկատառումներդ կարող ես նրա հետ քննարկել ու համաձայնության գալ, այլ բան, երբ նա չկա, և անընդհատ սխալվել-չսխալվելու տարակուսանքների մեջ ես: Բայց քանի որ Վիոլետը լավ էր ճանաչում հեղինակին, դեռ գիրքը չկարդացած էլ վստահ եմ, որ նա հաջողությամբ է լուծել իր խնդիրը:

Գիրքը վերցնելով ձեռքս՝ հանկարած հիշեցի, որ վերջին շրջանում ոչ մի գեղարվեստական բան չեմ կարդացել: Չի ստացվում. ամեն օր թափվող լուրերը պարզապես գրականությամբ տարվելու հնար չեն թողնում: Գեղարվեստական գրականության վայելքի համար գոնե մի քիչ խաղաղ հոգեվիճակ պիտի ունենաս հեղինակի «աշխարհում» ապրելու համար, ինչը ամենժամյա լրահոսները անհնարին են դարձնում: Բայց արդեն իսկ գրքի ծանոթագրությունից հասկացա, որ հնարավոր չէ այն չկարդալ, քանի որ այս վեպը խոստանում է ճամփորդել ժամանակի ու տարածության մեջ՝ Չեչնիայից մինչև Մոսկվա, Հնդկաստանից մինչև Կանադա, խորհրդային պիոներական ճամբարներից մինչև գերմանական համակենտրոնացման ճամբարներ, ԿԳԲ-ի հարցաքննություններից մինչև անկախ Հայաստանի ԱԱԾ խուզարկումներ...

Ինչպե՞ս կարելի է այս ամենը մեկտեղել մի վեպում: Հեղինակին չճանաչող ընթերցողը գուցե տարակուսի, բայց ճանաչողները գիտեն, որ Վահանը կարող էր: Ինչպես հաճախ կատակով ասում էր նրան լավ ճանաչող Էլեոնորա  Մալխասյանը. «Դե, Վահանն է, մի զարմացեք, նրանից ամեն ինչ սպասելի է»:

Ինքնատիպ բառը, որ  ուրիշների համար շատ հաճախ են օգտագործում տեղի-անտեղի, ճիշտ Վահանի համար է ասված: Ինքնատիպ էր, այդ պատճառով էլ շատերի համար հակասական, քանի որ անընդհատ պրպտումների մեջ էր և իր որոնումների արգասիքը համարձակ արտահայտում էր, եթե անգամ դա հակասեր ամենաընդունված ու անվիճելի համարվող կարծիքներին:

Պարզապես ազատ մարդ էր, պայմանականություններ չընդունող, ապրում էր, ինչպես ուզում էր, ասում ու գրում էր, ինչ ուզում էր, եթե նույնիսկ բանը հասներ ընդդիմախոսի հետ գժտության: Եվ զարմանալի չէ, որ չնայած անհաշտ բնավորությանը, նրանից ոչ ոք խռով չէր մնում, քանի որ շատ անկեղծ էր, ասում էր այն, ինչին հավատում էր, ինչում համոզված էր, և իր կռիվը մարդկանց դեմ չէր, այլ հանուն ճշմարտության: Ես ավելի անկեղծ ու ազատ մարդ, քան Վահանը, չեմ ճանաչում, և նրա գիրքը կարդալու եմ հատկապես մի քիչ այդ ազատության շունչը վայելելու համար:

Տունդարձին շատ խառը զգացողություններ ունեի՝ կարծես և՛ ուրախ, և՛ տխուր: Հիշեցի բակունցյան հայտնի արտահայտությունը՝ «պայծառ տխրություն», որ միշտ հավանել եմ ու համարել հմուտ գրական հնարք, բայց երեկ կարծես նոր հասկացա դրա խորությունը: Տխուր էր, որ Վահանն արդեն չկա ու ներկա չէր իր հերթական գրքի շնորհանդեսին, տխուր էր, որ այդքան շուտ ընդհատվեց նրա կյանքը, այդ անհանգիստ, անընդհատ որոնող մարդը դեռ շատ բան կարող էր գտնել ու մատուցել: Բայց հեռանալուց առաջ ահա այս վեպով հավանաբար ամփոփեց, ի մի բերեց իր անցած ճանապարհն ու ասելիքը: Նա չկա ֆիզիկապես, բայց իր գրքերով ու հարյուրավոր հրապարակումներով թողել է մշտապես իր հետ զրուցելու հնարավորությունը, ապահովել է իր ներկայությունը ոչ միայն հարազատների ու մտերիմների, այլև ապագա բոլոր ընթերցողների կյանքում: Տխուր է, բայց պայծառ տխրություն:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Նարեկ Ալեքսանյանի

Տեսանյութ Վահան Չերազ Իշխանյան «Դառը ծով»  վեպ շնորհանդես խմբագրի ընտրանի լուսանկար Նարեկ Ալեքսանյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին