f

Անկախ

«Արժանապատիվ  հայրենիք ունենալն էր Արենի երազանքը».  հերոս Արեն Հովհաննիսյանի մայր


Ինձ հետ կանչիր` ես հետ կգամ

«Երբ նեղացած ողջ աշխարհից մնաս մենակ, ինձ hետ կանչիր, որ իմ սիրով քո քար սրտին շունչ տամ կրկին։ Ու երբ փակես քո աչքերը, որ թախիծը քեզ պարուրի, թող ես դառնամ քո ընկերը ու վառ լույսը մութ օրերիդ». Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Արեն Հովհաննիսյանի տողերն են:

Նրա զոհվելուց հետո մի օր մայրը` Մելինեն, կարևոր փաստաթուղթ փնտրելիս, գտել  է Արենի հեղինակային պիեսը: Որդու ձեռագիրը ճանաչել է: Պիեսի հիման վրա հետագայում ներկայացում է բեմադրվել:

Արենն առողջական խնդիրներ ուներ և հնարավորություն ուներ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու, բայց հրաժարվել է: Հայրենիքին պարտք ուներ տալու, ասել է`եթե գնամ, պետք է շուտ գամ: Ծառայում էր Մարտակերտի N զորամասում:

2020 թվականի սեպտեմբերի 26-ին նա մորը վերջին անգամ հաղորդագրություն էր գրել, որին Մելինեն այդպես էլ չհասցրեց պատասխանել։ Արենն իր ընկերների հետ պատերազմի առաջին օրն առաջնագիծ պետք է գնար, բայց թշնամու հարվածային անօդաչու թռչող սարքը պայթեցրել է նրանց մեքենան, որի ժամանակ զոհվել է Արենը: Նա առաջինը եկավ բանակից` դեռ չզորացրված:

Արենի զոհվելու օրը մայրը հարևանի տուն էր գնացել` նրա որդուց լուր իմանալու: Հենց այդ ժամանակ էլ սոցցանցերում լուրերին հետևելիս՝ զոհված հերոսների ցուցակում տեսել է իր որդու անունը: Արենին սեպտեմբերի 29-ին են բերել` մաքուր, սպիտակ, իր ողջ հասակով, միայն թե` անմահացած:

«Ես երբեք չեմ ասում` մեզ պարտք են: Ես եմ պարտք իմ որդուն, որ մի օր արժանի լինեմ նրան: Պետք է արժանապատիվ կյանքով ապրեմ: Դա իմ առաքելությունն  է Արենից հետո»,-ասում է մայրը:

Արենի հեղինակային պիեսին ռեժիսոր Աիդա Հովհաննիսյանն իրական լուծում  է տվել` ստեղծելով իրական պատմություն: Բոլոր դերակատարները բարձր արժեքների կրող են: Ներկայացումն արժանացել է հանդիսատեսի բուռն ծափահարություններին:

«Վարակվեցին երեխաները տասներկու շնորհաշատ  երեխա ինն ամիս քրտնաջան աշխատեցին՝ հանուն ընդհանուր գաղափարի, սիրով ու համերաշխությամբ, որի շնորհիվ ներկայացումը փայլուն արդյունք տվեց: Ողբ, ծեծված շահարկումներ չկային: Վերջում ես սև զգեստը դեն նետեցի, որ սպիտակով պատեմ: Դա ապագայի հույսի կանչի գաղափարն էր արտահայտում»,-ասում է տիկին Մելինեն:

Նուրբ ու քնքուշ հերոսածին մոր մեջ այնքան ուժ կար, որ զրուցելիս մի պահ ամաչում ես` քո ցավից անզոր գտնվելուդ համար, և խոնարհվում` հպարտանալով: Մելինեն անկեղծանում է` ցավն իր հոգում է պահ տվել, պետք  է միշտ ուժեղ լինել, միշտ ուժեղ կողմերից քեզ ցույց տալ:

Սիրելի աշխատանքը` առաքելություն

Մելինե Հակոբյանը «Tashir Armenian Brands» ընկերությունում դիզայներական փոքրիկ գործունեությամբ էր զբաղվում` սեփական բրենդը ստեղծելով: Հայտնի դիզայներ Լիլիթ Մարգարյանի մոտ է սովորել: Համավարակի պատճառով ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը, որից հետո Մելինեն Դավթաշենում փոքրիկ տարածք է ձեռք բերել և այնտեղ աշխատել:

Տիկին Մելինեն Պատանեկության ստեղծագործական կենտրոն է գնացել և խոսել  իր ծրագրերի մասին: Նրան ջերմ ընդունել են և աշխատանք առաջարկել կենտրոնում: Այդտեղ նա սկսել է աշխատել երեխաների և երիտասարդների հետ: Մոր խոսքով`Արենը շատ գեղեցիկ, արիստոկրատ երիտասարդ էր: Անսահման սեր ուներ երեխաների հանդեպ: Եվ հենց Արենի սերն իր սիրո հետ այսօր կենտրոնի երեխաներին է տալիս մայրը:

«Մեր արժեքների համար շատ էի անհանգստանում: Փորձում եմ այս ձևաչափով աշխատել արժեհամակարգի պահպանման ուղղությամբ:  Մեր բոլորի պարտքն է կրթել մի սերունդ, որ կպահպանի մեր արժեքները»,-ասում է նա:

Կենտրոնում տարբեր խմբակներ են գործում` փողային գործիքներ, դերասանական արվեստ, կերպարվեստ և այլն: Տիկին Մելինեն կենտրոնում կերպարվեստ, էթիկա, էսթետիկա է դասավանդում: Ամենամեծ խումբն իրենն է` 6-16 տարեկան յոթանասուն երեխաներից բաղկացած: Նրա խոսքով` գալիս էր մի պահ, երբ նրա մոտ այլևս դադարում էր երեխաների ընդունելությունը:

Արենի հանրակրթական դպրոցի տնօրենի խնդրանքով` հասարակական հիմունքներով շաբաթական երկու օր տիկին Մելինեն այնտեղ դասավանդում  է 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին:

«Մենք կորցրել ենք լավագույն մասնագետներին` բժիշկներին, դերասաններին, նկարիչներին: Ես ամեն երեխայի մեջ տեսնում եմ տղաներից որևէ հատկանիշ: Նրանց մեջ ես տեսնում եմ այդ մասնագետներին և կարոտս առնում նրանցից»,-ասում է նա:

Նրա խոսքով` շատ է սիրում երեխաներին, նրանց հետ կապվածությունն աննկարագրելի է:

«Եթե չսիրեի, չէի աշխատի նրանց հետ: Նրանց աշխարհում սեր ու մաքրություն կան, և  իմ աշխատանքն էլ արդունք է տալիս»,- հավելում է նա:

Տիկին Մելինեն սեփական դիվանագիտական դպրոցը բացելու երազանք ունի, որտեղ դասավանդող երիտասարդները ոչ միայն կդառնան ինքնուրույն և կայացած, այլև իրենց գիտելիքներով  ու փորձով գնահատված կզգան իրենց:

«Մեզ խաբելը շատ հեշտ է, որովհետև չունենք դիվանագիտություն: Երեխաներին էլ են խաբում:  Ես ուզում եմ, որ երեխաները փոքրուց կրթվեն և զարգանան: Ինչ որ անում եմ, մատաղ սերնդի և երիտասարդության համար եմ անում»,-ասում է նա:

Հիմա նոր ներկայացում են բեմադրում` Վիլյամ Սարոյանի «Հէյ, ով կա այդտեղ» պիեսի հիման վրա: Արենի դերակատար Գոռ Վարդանանցն է գլխավոր դերում:

«Արենի կերպարը, հենց ինքը` Արենը, կարծես միասնության խորհրդանիշ է դարձել, այդ գաղափարով նա երկնքից համախմբել է բոլորին»,-ասում է մայրը:

Տիկին Մելինեն էլ փորձում է իր աշխատանքով Արենի երազանքի երկիրը կառուցել։ Արենի պես շատ չի խոսում հայրենիքի հանդեպ իր սիրո մասին: Արենի պես սիրում է գործել:

«Երեք կարևոր արժեքներ կան իմ ու Արենի համար` պատիվը, նամուսը, թասիբը։ Արժանապատիվ  հայրենիք ունենալն էր Արենի երազանքը, որ չպետք է գլուխը խոնարհեր ոչ ոքի առաջ»,-ասում  մայրը:

Արենի՝ արժանապատիվ հայրենիք ունենալու կիսատ երազանքն է փորձում իրականացնել նա, հավատով, որ մի օր անպայման կունենանք։

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան Արեն Հովհաննիսյան 44-օրյա պատերազմ Արցախ Հայաստան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին