f

Անկախ

Գլխավոր դատախազը Ստրասբուրգում մասնակցել է ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերի քննարկմանը


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում է: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Այցի շրջանակում Հանձնաժողովի անդամները մայիսի 11-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Բուրիչին և Եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրին: Աննա Վարդապետյանը Հանձնաժողովի անդամների հետ մասնակցել է նաև «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը:

Կլոր սեղան-քննարկման ընթացքում Աննա Վարդապետյանը նշել է. «ՄԻԵԴ վճիռներն ախտորոշող գործիքներ են (diagnostic tools) համակարգային խնդիրների վերհանման հարցում: ՀՀ դատախազությունը պատշաճ ուշադրություն է դարձնում ներպետական օրենսդրությունում և իրավակիրառ պրակտիկայում ՄԻԵԴ նախադեպային իրավունքում ամրագրված չափանիշների պատշաճ իրացմանը»: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Դատախազության կոլեգիայի մի շարք որոշումներին, ՀՀ գլխավոր դատախազի հրամաններին և հանձնարարականներին՝ ուղղված խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորման այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քննության արդյունավետության բարձրացմանը, կալանք խափանման միջոցի կիրառման և իր դեմ ցուցմունք տված վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի իրացմանը, պետության վերահսկողության ներքո գտնվող հաստատություններում՝ քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում մահվան դեպքերի արդյունավետ քննության ապահովմանը և այլն: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Բուրիչի հետ զրույցում Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Գլխավոր դատախազությունն անմիջական փոխգործակցության մեջ է Եվրոպայի խորհրդի հետ՝ այդ համատեքստում կարևորելով առաջիկայում Երևանում Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպվող միջազգային համաժողովը, որը նվիրված է օրենքի գերակայության ապահովման ոլորտում դատախազի անկախությանը:

Հանդիպումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում Դատախազության դերակատարումը՝ համակարգային խնդիրների լուծման, ինչպես նաև արձանագրված խախտման բնույթից կախված՝ գործերի վերաբացման և նոր քննության անցկացման համատեքստում: Այս առումով Վարդապետյանը կարևորել է ՀՀ վարչապետի 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խմբի աշխատանքը, որի արդյունքում կազմված խորհրդատվական եզրակացությունները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, դարձել կոնկրետ գործերով հանձնարարություններ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպական դատարանի վճիռների կատարման, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման արդյունավետության բարձրացման, Եվրոպական դատարանի վճիռների կատարման մինչգերատեսչական հանձնաժողովի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր: Ընդգծվել են Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմպլեմենտացիային ուղղված քայլերի արդյունավետությունը և այդ առումով կարևորվել Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը։

Անդրադարձ է կատարվել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումներին։ Հանդիպումների ժամանակ ներկայացվել են 2023 թվականի մայիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները:

Հայաստան Գլխավոր դատախազություն ՄԻԵԴ Ստրասբուրգ Աննա Վարդապետյան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին