f

Անկախ

Բաքուն Google-ի քարտեզում տեղանուններ է փոխում՝ ստեղծելով կարծրատիպ, թե Հայաստանը իրենց տարածքն է. Թաթոյան


Մենք ներկայացրել ենք մեր նոր հատուկ զեկույցը, որտեղ ցույց ենք տվել Ադրբեջանի թշնամանքի քաղաքականությունը, ապացույցները, նաեւ կապը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության եւ այն վայրագությունների միջեւ, որ տեղի են ունենում. հատկապես շեշտադրումն արել ենք 2022-ի սեպտեմբերի 13-14-ի հարձակումների վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ զեկույցը մշակել են Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ:

«Այս զեկույցը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները չունեն խաղաղության որեւէ մտադրություն: Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը երկու նպատակ ունի. առաջինը դա իրենց ներքին քաղաքական գործիքն է, որով ստեղծել են արտաքին թշնամու կերպարը՝ ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար: Հայատյացությունը սեփական պաշտոններն ամրացնելու միջոց են: Երկրորդը, նրանք նպատակային փորձում են թշնամանքի մեջ պահել երկու ժողովուրդներին ամբողջ աշխարհում:

Երբ մենք ուսումնասիրում ենք վայրագությունների, խոշտանգումների տեսանյութերը, ակնհայտ է դառնում, որ նրանք ոգեշնչված են Ադրբեջանի իշխանությունների բառերով եւ անգամ խոշտանգելիս օգտագործում են նույն բառերը»,-ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունների կողմից ավելացել են հայկական Սփյուռքին թիրախավորելու շեշտադրումները:

Թաթոյանն ընդգծեց, որ այս ապացույցները ցույց են տալիս, որ Արցախի եւ Հայաստանի միջեւ չկա տարանջատում, Ադրբեջանի նպատակը, թիրախը առհասարակ հայկականությունն է. «Եթե նրանք անգամ մի պահ որոշում են առանձնանցնել Արցախը, դա չի նշանակում, որ Հայաստանը թիրախի տակ չեն պահում:

Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են ամեն հնարավորություն, այդ թվում ժամանակակից  տեխնոլոգիաները: Օրինակ, Google քարտեզներում կազմակերպված ձեւով փոխում են Հայաստանի աշխարհագրական տեղանունները: Մենք Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մեր գործընկերների աջակցությամբ բավականին վերացրեցինք Սյունիքի մարզում ադրբեջանական տեղանունները: Սա եւս օկուպացիայի օրինակ է, փորձում են դրանով կարծրատիպ ձեւավորել, որ Հայաստանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են: Վերջին նարատիվներից է, որ հայ ժողովուրդը քոչվոր է եւ Հարավային Կովկասում հայտնվել է 19-րդ դարում: Սա ագրեսիվ ձեւով տարածվում է իրենց քաղաքացիների շրջանում»,-հայտարարեց Թաթոյանը:

Հայաստան հայ-ադրբեջանական հակամարտություն Արման Թաթոյան հայկական տեղանուններ

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին