f

Անկախ

Քննարկվել են առևտրային ցանցերի և մատակարարների հարաբերությունների կարգավորմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները


Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի   նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ` մատակարարների հետ առևտրի արդար կանոնների սահմանման, այդ թվում՝ ուշ վճարումների խնդրի կարգավորման նպատակով առաջարկվող օրենսդրական փոփոխությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Հայկ Կարապետյանը, Շուշան Սարգսյանը, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի  ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք:

ՄՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՄՊՀ անդամ Հայկ Կարապետյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ հանձնաժողովը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներում, որոնք նպատակաուղղված են հավասարակշռելու առևտրային ցանց - մատակարարներ հարաբերությունները՝ նախատեսելով կարգավորումներ մատակարարներին ուշ վճարելու, պայմանագիր կնքելուց հրաժարվելու և բանակցային ուժեղ դիրքով պայմանավորված այլ դեպքերի համար։ Նախագծերն ուղարկվել են շահագրգիռ պետական մարմիններին և անձանց, հանրային քննարկման են դրվել www.e-draft.am  կայքում, ստացվել են մի շարք առաջարկություններ, և այս փուլում հանձնաժողովը հանդիպումներ է իրականացնում դրանք քննարկելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցող առևտրային ցանցերի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, միաժամանակ առաջարկներ են ներկայացվել որոշ դրույթների վերանայման վերաբերյալ:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Հայկ Կարապետյանը նշել է, որ ներկայացված առաջարկները քննարման առարկա կդառնան, պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատանքները շարունակելու ուղղությամբ՝ խնդրի կարգավորման լավագույն լուծումներ գտնելու նպատակով:

Հայաստան Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ՎԶԵԲ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին