f

Անկախ

Աջափնյակում կառուցապատման աշխատանքները բնակիչների կյանքը դժոխքի են վերածում, Լենգրադյանի բնակիչները 10 օր է՝ ջուր չունեն


Երևանի Լենինգրադյան փողոցի նորակառույց շենքի բնակիչներն ահազանգում են՝ արդեն 10 օր է, ինչ ջուր չունեն։ «Փաստինֆո»-ի խմբագրություն ահազանգած բնակիչներից մեկն ասում է՝ բարեկարգ Երևանն անվան տակ քաղաքն առավել անբարեկարգ է դարձել՝ հենց, այսպես կոչված, կառուցապատման պատճառով։ Նոր շենքեր կառուցելու թույլտվություն է տրվել որտեղ պատահի, առանց հաշվի առնելու նաեւ ենթակառուցվածքների հնարավորությունը։

Արդյունքում՝ ավելի վաղ կառուցված շենքերի բնակիչները, մասնավորապես՝ Լենինգրադյան 23/11, 23/13 շենքերի բնակիչները ոչ միայն սիպված են ամեն օր անվտանգային միջոցառումներ ձեռնարկել՝ իրենց իսկ տուն մուտք գործելու համար, այլեւ ավելի քան 10 օր է ջրազրկված են։

Բնակիչները փորձել են նախ պարզաբանումներ ստանալ «Վեոլիա Ջուր» ընկերությունից, որտեղից նախ պատճառաբանել են, թե այլ տարածքում վթար է եղել, մեկ այլ դեպքում, թե իրենք չեն անջատել ու խնդիրը կառուցապատողների հետ պետք է պարզել, իսկ վերջին երկու օրերին էլ ուղղորդում են դեպի քաղաքային իշխանություններ։ Բնակիչները համոզված են, որ ջրանջատումների պատճառը ենթակառուցվածնքերի վնասումներն են, որի համար ոչ ոչք չի ստանձնում պատասխանատվություն, իսկ վերահսկող քաղաքային իշխանություններն էլ մոռացել են իրենց բուն գործառույթների մասին։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի հետ՝ պարզաբանում ստանալու ահազանգերի առնչության, պարզվեց այստեղ եւս տեղյակ են խնդրի մասին՝ նշելով թե ահազանգը նոր է ստացվել։ Քաղաքապետարանից փոխանցեցին, որ խնդիրն այժմ ուսումնասիրում են՝ հասկանալու, թե խնդիրը որտեղից է առաջացել՝ խոստանալով անկախ ամեն ինչից, առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում հարցը լուծել:

Ի դեպ, վատ չէր լինի, եթե քաղաքապետարանը վերահսկեր նաեւ, որ պատշաճ արգելապատնեշներով առանձնացվեն ռմբակոծության դաշտի վերածված տարածքը, որը լուրջ խնդիր է՝ թե հետիոտնի ու թե ավտոմեքենաների, էլ չենք ասում՝ երեխաների համար։

Աղբյուր` Փաստինֆո

կառուցապատում Երևանի քաղաքապետարան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին