f

Անկախ

«Փաստ». Ինչո՞ւ է ԶՊՄԿ-ն ֆինանսավորում հենց «Իմ քայլը» հիմնադրամի ծրագիրը


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամը 27 մլն դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։

«Փաստը» դիմեց ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանին՝ ճշտելու՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԶՊՄԿ-ի նվիրատվությունը «Իմ քայլը» հիմնադրամին։ «Նախ՝ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը նվիրատվություն չի արել, այլ քվանտային ֆիզիկայի բնագավառում համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ քայլը» հիմնադրամի հետ, որի մասին, ի դեպ, հրապարակային հայտարարվել է մի քանի շաբաթ առաջ։

Քվանտային մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիր է, ուղղված այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտի համար որակյալ մասնագետներ պատրաստելուն»,-ասաց Ստեփանյանը՝ նաև հռետորական հարց հնչեցնելով, թե իսկապես կարիք կա՞ «պարզաբանելու», թե ինչու է՞ երկրի խոշորագույն ձեռնարկությունը աջակցում նման ծրագրի իրականացմանը: Դե, ասացինք, առնվազն հարց է առաջանում, թե ինչո՞ւ հենց «Իմ քայլը» հիմնադրամի հետ։ «ԶՊՄԿ-ին դիմել է «Իմ քայլը» հիմնադրամը հրաշալի կրթական ծրագիր հովանավորելու առաջարկով։ Տարեկան 12-15 երիտասարդ հնարավորություն կունենա մագիստրոսի կոչում ստանալու և Հայաստանի համար կարևորագույն գիտական ճյուղ զարգացնելու։ Բնականաբար, որոշել ենք աջակցել ծրագրին, ինչպես և աջակցում ենք տասնյակ այլ կրթական կարևոր ծրագրերի տասնյակ այլ կազմակերպությունների հետ»,- ասում է ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրենը։

Հարցնում ենք՝ ուզում եք ասել, որ եթե այլ հիմնադրամ դիմեր, կաջակցեի՞ք։ Ստեփանյանն ասում է՝ այս ծրագրին՝ այո. «Ի դեպ, նման ծրագրերին աջակցելու որոշումը միանգամից չի կայացվում։ Դիմող կազմակերպության հետ աշխատում են ԶՊՄԿ սոցիալական բաժնի մասնագետները, մշակվում է պլան, դրվում են թիրախներ։ Սա նոր և հետևողական սկզբունք է լինելու ԶՊՄԿ-ում՝ բոլոր ծրագրերի դեպքում դնել հստակ խնդիրներ, տեսնել երկրի կամ համայնքի համար զարգացման կարևոր նպատակները։ Մեր ֆինանսական աջակցությունը ապահովելու է լավագույն տեղական և միջազգային մասնագետների բավական թանկ աշխատանքի վարձատրությունը, ոչ մեկի անձնական գրպանը չի գնալու։ Հուսով եմ, որ ապագա մագիստրոս պատանիներից ու աղջիկներից մի քանիսը գիտական այնպիսի բարձունքների կհասնեն, որի արդյունքում նույնիսկ այսօր մեր այս ներդրման նշանակությունը նսեմացնողները կհպարտանան այդ երիտասարդների հաջողությամբ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ «Իմ քայլը» հիմնադրամ Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին