f

Անկախ

Երեխաներին գյուղից հանել ենք անվտանգ տարածք, ինքս այստեղից ոչ մի վայրկյան չեմ բացակայի, բայց երեխաներին չենք թողնի վտանգի տակ. Ավետյան


Բնակավայրերը չեն թիրախավորվում, բայց տեսել ենք սեպտեմբերի 13, թե ինչպես ավիրեցին Սոթք գյուղը։ Իրենք այն ազգն են, այն թշնամին, որ ցանկացած պահի կարող են ռմբակոծել գյուղը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 11-12-ին Ադրբեջանի ԶՈՒ-երը ռազմական ագրեսիա են իրականացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ Սոթքի, Վերին Շորժայի, Նորաբակի ուղղությամբ՝ կիրառելով հրետանի, ականանետ, ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, 8 վիրավոր։

Հակոբ Ավետյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ գիշերը հարաբերականորեն հանգիստ է եղել, այս պայմաններում, իհարկե, չենք կարող ասել, որ խաղաղ է։

«Լարված իրավիճակը պահում են, որ անկայուն վիճակ լինի, ինչ-որ մի օր կոնկրետ գործողություն ծրագրեն։ Տարածքային պահանջներ էլ ունեն, փորձելու են ագրեսիա ցույց տալ, վախ առաջացնել, որ կարողանան հաջողություններ ունենան։ Ասեմ, որ այս երկու օրվա մեջ մեր բանակը շատ ուժեղ հակահարված է տվել, երևի լռությունը կարող է հենց նրանով պայմանավորված լինել, որ ուժեղ հակահարվածի դեպքում իրենք իրենց տեղն են գնում, մտածում են՝ դիմացն ուժ կա»,- նշեց Ավետյանը՝ փաստելով, որ մեր բանակի տրամադրվածությունը, հակահարվածը լավ է։

Հարցին՝ թշնամու թիրախում միայն հայկական դիրքե՞րն են, թե նաեւ բնակավայրերը՝ Հակոբ Ավետյանը նշեց, որ այժմ բնակավայրերը չեն թիրախավորվում, սակայն նկատի ունենալով սեպտեմբերի 13-ի փորձը, երբ ավիրեցին Սոթք գյուղը, գիտակցում են, որ ադրբեջանցին այն թշնամին է, որը կարող է ցանկացած պահի ռմբակոծել գյուղը։

Բնակիչների շրջանում վախ չկա, բայց, ինչպես նշեց Ավետյանը, շատ անհանգիստ են, մարդիկ իրենց գարնանային աշխատանքները չեն կարող իրականացնել, շատ են խանգարում։ «Նաև երեխաներին էլ՝ ես ինքս էլ՝ հանել եմ գյուղից անվտանգ տարածք, որովհետև երեխաներին ռիսկի տակ պահելը սխալ է։ Ինքս այստեղից ոչ մի վայրկյան չեմ բացակայի, բայց երեխաներին չենք թողնի վտանգի տակ»,- նշեց Ավետյանը։

Դիտարկմանը, որ փաստացի փորձում են մարդկանց կյանքն անտանելի դարձնել, հոգեբանորեն ճնշել, Ավետյանն արձագանքեց՝ նշելով, որ երկրում անկայունություն են ստեղծում, որ մարդիկ ստիպված տարածքները լքեն, իրենց (ադրբեջանցիների հեղ.) դա է պետք, մեզ էլ պետք է հնարավորինս չթողնենք խուճապ առաջանա, բայց երեխաներն այն անձեռնմխելի հատվածն է, որին պետք է պահել հեռու բոլոր ռիսկերից։

Իսկ թե արդյո՞ք այս երկու օրերի ագրեսիան կարող է կապված լինել Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսելում սպասվող բանակցությունների և նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հետ, Ավետյանն արձանագրում է՝ ոչինչ պատահական չի լինում. «Այնպես չէ, որ մի քանի զինվորի մտքներով անցավ, նման բան արեցին, օրն էլ պատահական չի լինում, միանշանակ կապ ունի մեկը մյուսի հետ»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Հակոբ Ավետյան Սոթքի հանքավայր Ադրբեջանի ԶՈւ Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին