f

Անկախ

Լեհ հնագետները Հայաստանում 3000-ամյա հացի փուռ են հայտնաբերել


Հայաստանում մեծ շինության ավերակները պեղելիս հնագետները մի ինչ-որ արտասովոր բան են նկատել՝ դարչնագույն ցեխում՝ սպիտակ փոշու շերտ։

Սկզբում Մեծամորի հնագիտական տեղամասի հնագետները մտածել են, որ մոխրանման նյութը հենց մոխիր է, տեղեկացրել է Science in Poland-ը։ Նյութը հայտնաբերվել է մեծ շինության ավերակներում, որտեղ մի քանի փռեր կային։

Նյութի ուսումնասիրությունից հետո հետազոտողները հասկացել են, որ իրականում դա պահպանված ալյուր է, Science in Poland-ին տեղեկացրել է հնագետ Քշիշտոֆ Յակուբյակը։ Հնագիտական պեղումների ժամանակ ալյուր հազվադեպ է հայտնաբերվում, բայց ավերակներում մի քանի պարկ ալյուր է հայտնաբերվել, ասել է նա։

Գտածոն հնարավորություն է տվել հնագետներին եզրակացնելու, որ շինությունը 3000-ամյա հացի փուռ է։

Հնագետների խոսքով՝   շինությունն օգտագործվել է մ.թ.ա. 11-րդ դարի վերջից մինչև մ.թ. 9-րդ դարի սկիզբը։ Սկզբում այն գործել է որպես հանրային շենք։ Ավելի ուշ ավելացվել են վառարաններ, և շենքը տնտեսական դերակատարություն է ձեռք բերել, քանի որ մարդիկ, հավանաբար, ցորենի ալյուրն օգտագործել են հաց թխելու համար։

Ի վերջո, շինությունը փլուզվել է հրդեհի պատճառով։

Երբ հնագետները սկսել են պեղումները, նրանք պարզել են, որ սա հանրային շենք է, նշվել է Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության լեհական կենտրոնի 2022թ. հաղորդագրությունում։

Այնուամենայնիվ, դեռ բոլոր շենքերը չէ, որ պեղվել են, և գուցե հնագետներն էլի նոր գաղտնիքներ կբացահայտեն։

Փորձագետների խոսքով՝ շինությունը գտնվում է Մեծամորի հնագիտական հուշարձանի այն հատվածում, որը հայտնի է որպես ստորին քաղաք։ Ստորին քաղաքը գտնվում է ամրությունների հիմնական ցանցի սահմաններից դուրս։

Քաղաքը բնակեցված է եղել մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև մ.թ. 17-րդ դարը, նշվել է հնագետների հաղորդագրությունում։

Մեծամորի ամենահին մասի (գերեզմանատնից բաժանված է պատով) պեղումների ժամանակ հայտնաբերվել է մոտ 100 գերեզման։

Այդ գերեզմաններից շատերը դատարկ էին, քանի որ թալանվել են ինչ-որ ժամանակ, բայց թալանի չենթարկված գերեզմաններից մեկում հայտնաբերվել են մի քանի ոսկե կախազարդեր և մոտ 100 ոսկերչական ուլունքներ։

Մեծամորը մ.թ.ա. 11-9 դարերի մեծ ամրոց էր՝ յոթ սրբատեղիներով շրջապատված, դա մոտավորապես այն ժամանակաշրջանն էր, երբ օգտագործվել է հացի փուռը, նշվել է հաղորդագրությունում։ Քաղաքը դարձել է տարածաշրջանի տնտեսական, մշակութային և քաղաքական կենտրոնը։

Ի վերջո, այն նվաճվել է մ.թ.ա. 8-րդ դարում և դարձել Ուրարտուի թագավորության մասը, նշել են հնագետները։

Մեծամորի պեղումները սկսվել են 1965թ. և շարունակվում են առ այսօր։ Լեհ-հայկական համատեղ պեղումները սկսվել են 2013թ., գրել է Miami Herald-ը։

 

Աշխարհում Հայաստան Լեհաստան Մեծամոր հայ-լեհական հնագիտական արշավախումբ

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին