Պակիստանում շաբաթ օրը Facebook-ը, YouTube-ը եւ Twitter-ն անհասանելի էին ուրբաթ օրվա ժամանակավոր վերականգնումից հետո, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Պակիստանի ներքին գործերի նախարարությունը դադարեցրել է լայնաշերտ բջջային կապի ծառայություններն ամբողջ երկրում եւ երեքշաբթի երեկոյան արգելել Facebook-ի, YouTube-ի եւ Twitter-ի հասանելիությունը՝ երկրի հակառուպցիոն գործակալության կողմից նախկին վարչապետ Իմրան Խանի կալանավորումից հետո տեղի ունեցած անկարգությունների համատեքստում։
Սոցիալական ցանցերի հսկաները նորից հասանելի են դարձել ուրբաթ երեկոյան, բայց շաբաթ օրը նորից դարձել են անհասանելի, տեղեկացրել են գործակալության աղբյուրները։