f

Անկախ

Կյանքից հեռացել է Արցախյան շարժման առաջամարտիկ Մուրադ Պետրոսյանը


Այսօր՝ մայիսի 13-ին, Ստեփանակերտում իր մահկանացուն է կնքել հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան շարժման առաջամարտիկ Մուրադ Պետրոսյանը:

Մուրադ Ազատի Պետրոսյանը ծնվել է 1948թ. հունվարի 1-ին, Ասկերանի շրջանի  Շոշ գյուղում:
 
1954-1964թթ. սովորել է Շուշիի թիվ 2 ռուսական դպրոցում:

1965թ. ընդունվել է Երևանի շինարարական տեխնիկումը:

1967թ. ձերբակալվել է զինամթերքի առևանգման կասկածով:

1968թ. Հայկական ԽՍՀ Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է տասը տարվա ազատազրկման:

1977-1988թթ. զբաղվել է ազգային ինքնագիտակցության զարթոնքի քարոզչությամբ:

1983թ.ապրիլի 24-ին Արցախում առաջին անգամ «Մենք ենք մեր սարերը» կոթողի մոտ կազմակերպել է հանրահավաք՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

1985թ. ձերբակալվել է ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանությանը նվիրված հանրահավաք կազմակերպելու պատճառով:

1988թ. օգոստոս֊ից մինչև 1990թ. հունվար եղել է  «Ղարաբաղ» կոմիտեի լիազոր ներկայացուցիչն Արցախում։

1988թ. դեկտեմբերին  ձերբակալվել է ԽՍՀՄ ՊԱԿ մարմինների կողմից Արցախ զենք տեղափոխելու փորձի համար:
1989թ. ապրիլին ազատ արձակվելուց հետո զբաղվել է ինքնապաշտպանական խմբերի կազմակերպմամբ և նրանց համախմբմամբ:

 Մինչև 1991թ. մարտ ամիսը հանդիսացել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի միավորված շտաբի համակարգող:

1991թ. օգոստոսին  ստեղծել է «Արցախի ժողովրդական ճակատ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը:
1991թ. հոկտեմբերին նշանակվել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի քաղաքական հարցերով առաջին տեղակալ:

1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992-1993թթ. ԼՂՀ  Պաշտպանության բանակի պարետն էր,
1993թ. սեպտեմբերին՝ ՊԲ հրամանատարի գաղափարաքաղաքական հարցերի գծով տեղակալ։

1995թ. ապրիլի 30-ին Ստեփանակերտի թիվ 6 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1996թ. խորհրդարանում ստեղծել է «Ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին  օգնության հիմնադրամ», որը գործել է մինչև 1999թ.:

1997թ. ընտրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ:

1999թ. եղել է Հայկական ազգային դեմոկրատական կուսակցության նախագահ:

1998-2001թթ. «Ազատ Արցախ» թերթում վարել է «Քաղաքական մեկնաբանություն»  ամենշաբաթյա շարքը:
2001թ. հուլիսից  հրատարակել  է հեղինակային վերլուծական «Что делать» թերթը:

2005թ. մարտի 4-ին հիմնադրել է «Բարոյական վերածնունդ» կուսակցությունը և նախագահել այն:

2007թ. նոյեմբերին նշանակվել է  «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր:

2008թ. հունիսից մինչև 2018թ. դեկտեմբերի 14֊ը  ԼՂՀ նախագահի ներկայացուցիչն էր հատուկ հանձնարարությունների գծով։

Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 53-Ա հրամանագիր 30.08.2014թ.), «Մխիթար Գոշ» (ԼՂՀ նախագահի թիվ 72 հրամանագիր 01.09.2006թ.), «Արիության համար» մեդալներով (ԼՂՀ նախագահի թիվ 21 հրամանագիր 19.02.1998թ.):

Մուրադ Պետրոսյան մահազդ Արցախ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին