Մայիսի 14-ին, «Բարսելոնան» Լա Լիգայի 34-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս հաղթեց «Էսպանյոլին» (4:2) և ժամանակից շուտ նվաճեց առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Իսպանիայի առաջնությունում կատալոնական ակումբի հավերժ մրցակից Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» տիտղոսի կապակցությամբ։
«Շնորհավորում ենք «Բարսելոնային» Լա Լիգայի 2022/23 մրցաշրջանում հաղթելու կապակցությամբ»,- սոցցանցում գրել է սերուցքայինների մամուլի ծառայությունը։
«Բարսայի» համար Լա Լիգայի այս տիտղոսը պատմության մեջ 27-րդն էր: Մադրիդյան ակումբն ունի 35 տիտղոս։