f

Անկախ

Այս հարցերի պատասխանները Նիկոլ Փաշինյանը պարտավոր է տալ՝ առանց ստելու:


Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:
«Առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին և համապատասխանաբար Հայաստանի ամբողջականությանը՝
29.8 հազ. քառ. կմ տարածքով և Ադրբեջանի ամբողջականությանը՝ 89.6 հազ․ քառ.կմ տարածքով։ Վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների
ընթացքում»,- հայտարարել է Շառլ Միշելը, որի խոսքն ավելի ուշ խմբագրվեց ԵԽ կայքում. 89 600 քառ․ կմ-ը դարձավ 86 600 քառ․ կմ։
Այս իրավիճակում մի քանի հարցեր են առաջանում, որոնց պիտի Նիկոլ Փաշինյանը հստակ, ուղիղ, առանց խաբելու պատասխանի.
🛑 Շ. Միշելի կողմից հնչեցված հայտարարությունից հարց է առաջանում. արդյո՞ք Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքը ճանաչել եք որպես ներկայիս Ադրբեջանի տարածք, եթե դրա մեջ մտնում է նաև Արցախի
Հանրապետության փոքրացած տարածքը: Ինչու՞ ոչ մի խոսք չկա Արցախի մասին:
🛑 Հնչեցնելով խորհրդային Ադրբեջանի տարածքային թիվը՝ ի՞նչ հիմքով եք չեղարկել խորհրդային գործող օրենսդրությամբ ինքնորոշված Արցախի Հանրապետության գոյությունը և ի հակառակ մեր միասնական պայքարի, միջազգային իրավունքի, սովետական օրենսդրության, Արցախը հանձնում եք Ադրբեջանին:
🛑Դուք ինչո՞ւ եք իրավունք վերապահել Ձեզ խոսելու հայ ժողովրդի անունից՝ Արցախը հանձնելով Ադրբեջանին: 10 օրից ավել իմ կողմից նախաձեռնված ստորագրահավաքը հակառակի մասին է խոսում. մի քանի հարյուր հազար ստորագրություն ենք հավաքել արդեն, և պետք է ասեմ, որ հայերի մեծամասնությունը Արցախը չի ընդունում Ադրբեջանի կազմում:
🛑 Ի՞նչ իրավունքով եք չեղարկում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Ձեր գործողությունները հակասում են ՀՀ Գերագոյն խորհրդի կողմից 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը, որի 2-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյան, Ձեր կողմից ստորագրված ցանկացած այսպիսի փաստաթուղթ լեգիտիմության լուրջ խնդիր ունի:
🛑 Ի՞նչ իրավունքով եք սահմանափակում Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունները միայն իրավունքների և անվտանգության օրակարգով:
🛑 Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անկլավների հարցի լուծումն ինչպե՞ս եք ապահովելու. Հայաստանից քանի՞ անկլավային տարածք եք խոստացել հանձնել Ադրբեջանին և ի՞նչ կստանաք դրա դիմաց:
🛑 Եվրոպական Միության հարգելի՛ գործընկերներ, գերիների, անհետ կորածների, բռնությամբ անհետացածների վերադարձը պետք է տեղի ունենար պատերազմից անմիջապես հետո, սակայն մոտ 3 տարի է՝ մեր գերիները դարձել են քաղաքական
առևտրի առարկա, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից խիստ անընդունելի է: Անհետ կորածների որոնողական աշխատանքները 2022թ. հունվարից
դադարեցված են:
Այս հարցերի պատասխանները Նիկոլ Փաշինյանը պարտավոր է տալ՝ առանց ստելու:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան

https://www.facebook.com/TTaguhi/posts/pfbid0vtR8S3HSted2uMnkJkVHJgzRBTP2GngW7ArHGrN8NXcqZGRKgRS2iksY1C8SZVwQl

Թագուհի Թովմասյան բաց նամակ Նիկոլ Փաշինյան Շառլ Միշել Արցախ Ադրբեջան Հայաստան

«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Ավելին
Ավելին