Երևանի բնակֆոնդի թարմացման, վթարային շենքերի վերականգնման նպատակով Երեւան համայնքը համագործակցում է կառուցապատողների հետ: Քաղաքապետարանում այսօր՝ մայիսի 15-ին կայացած հերթական խորհրդակցության ժամանակ շահագրգռությունը մեծացնելու նպատակով առաջարկվել է դիտարկել ոչ թե մեկ շենքի, այլ բակի տրամաբանությունը, որը կներառի մի քանի շենք և հնարավորություն կտա բնակիչներին հարմարավետ տարբերակով բարելավելու իրենց բնակարանային պայմանները: