f

Անկախ

Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 50-րդ կոնֆերանսը. Ընդունվել է երեք բանաձեւ


Մայիսի 8-ից 10-ը Հյուսիսային Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում տեղի ունեցավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 50-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին Եվրոպայի տարածաշրջանի 53 երկրների 140 պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ բացման խոսքով հանդես եկան Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասար Ալ-Ռաիսին, գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը, Հյուսիսային Մակեդոնիայի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ելույթներ ունեցան Ինտերպոլի տարբեր ենթավարչությունների ղեկավարներ և անդամ երկրների պատվիրակներ:

Քննարկումները հիմնականում նվիրված էին Եվրոպայի տարածաշրջանի երկրներում հանցավորության տարբեր դրսևորումներին և ընթացիկ սպառնալիքներին, տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում Ինտերպոլի կողմից իրականացվող միջոցառումներին:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացրեց ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը: Նա հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության տարբեր ենթավարչությունների ղեկավարների և անդամ երկրների ԱԿԲ պետերի հետ: Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ինտերպոլի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում պատվիրակներին ներկայացվեց Ինտերպոլի նոր նախաձեռնություններից՝ Արտոնությունների և անձեռնմխելիության մասին համաձայնագիրը, կարևորվեց տեղեկատվության փոխանակման նպատակով եվրոպական տարածաշրջանի անդամ երկրների համագործակցության խթանումն ու ընդլայնումը, ինչպես նաև ներկայացվեցին հանցավորության տարբեր ոլորտների դեմ պայքարի ուղղությամբ Ինտերպոլի կողմից իրականացվող միջոցառումները, այդ թվում՝ կազմակերպված հանցավորություն, կիբերհանցավորություն, ահաբեկչություն, ֆինանսական հանցագործություններ, թրաֆիքինգ:

Կոնֆերանսի ընթացքում ընդունվեց երեք բանաձև:

Հայաստան Ինտերպոլ ՀՀ Ոստիկանություն

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին