Եվրամիությունը Հիրոսիմայում Մեծ Յոթնյակի (G7) գագաթաժողովում պնդելու է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդլայնման եւ արագացման մասին։ Այս մասին երկուշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Ես ակնկալում եմ, որ առաջնորդները կպահպանեն երկու հիմնական սկզբունք։ Առաջին, որ մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան, որքան կպահանջվի։ Երկրորդ՝ ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի: «Այնքան, որքան կպահանջվի»-ն պետք է ենթադրի հիմնական ֆինանսական օգնություն, ներառյալ 2023 թվականից հետո, ինչպես նաեւ արագացված ռազմական օգնություն՝ շեշտը դնելով «այստեղ եւ հիմա»-ի վրա: Եվ «Ուկրաինայի մասին ոչինչ առանց Ուկրաինայի» նշանակում է ուժեղ աջակցություն նախագահ Վլադիմիր Զելենսկու ծրագրին», - ասել է ֆոն դեր Լյայենը:
«Այժմ Ուկրաինային անհրաժեշտ է ավելի շատ ռազմական օգնություն եւ արագ, դա անհրաժեշտ է նրա հակահարձակման համար»,- ասել է Միշելը։