Չինաստանը պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ՝ երկկողմ հարաբերությունների առողջ զարգացմանը նպաստելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը` մեկնաբանելով Թուրքիայում ընտրությունները։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Չինաստանը ուշադրություն է դարձրել Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին։ Չինաստանը Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերներ են եւ մենք պատրաստ ենք թուրքական կողմի հետ ջանքեր գործադրել՝ երկկողմ հարաբերությունների առողջ եւ կայուն զարգացման առաջխաղացման համար»,- ասել է Վանը։