f

Անկախ

Մինչ աշխարհն ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի վրա, Ղարաբաղը բախվել է ավտորիտար պաշարման. Freedom House


Մինչ աշխարհն ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի վրա, քաղաքացիական անձինք Լեռնային Ղարաբաղում բախվել են ավտորիտար պաշարման, նշված է Freedom House-ի հայտարարությունում։

Այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը բանակցություններ են վարում ավելի լայն կարգավորման պայմանների մասին, ադրբեջանական ուժերը վերջին մի քանի ամիսներին խստացրել են պաշարումը Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ սպառնալով բնակիչներին հումանիտար աղետով եւ բարձրացնելով շտապ օգնության անհրաժեշտությունը համաշխարհային դեմոկրատիաների կողմից։

Լաչինի միջանցքն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության գոյատեւման համար։ Նրա օբստրուկցիան վերջին մի քանի ամիսներին հանգեցրել է կենսականորեն կարեւոր ապրանքների եւ ծառայությունների հասանելիության բացակայությանը։ Միեւնույն ժամանակ, լիովին փակվել է Ադրբեջանի վերահսկած տարածքով անցնող խողովակաշարով բնական գազի հոսքը Լեռնային Ղարաբաղ։ Բաքուն նույն կերպ կտրել է տարածաշրջանի միացումը Հայաստանի էլեկտրացանցին, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումների։ Այս էներգետիկ խնդիրները, ինչպես նաեւ դեղերի, բժշկական իրերի եւ հիգիենայի միջոցների բացակայությունը խախտել են հիվանդանոցների աշխատանքը։

Երեխաները, տարեց եւ սահմանափակ հնարավորություններով մարդիկ հատկապես են տուժել այդ զրկանքներից։ Մոտ 30 000 երեխա չի կարող հաճախել մանկապարտեզ եւ այլ կրթական հաստատություններ։ Էլեկտրականության եւ գազի հաճախակի անջատումները ձմռան սառնամանիքներին հանգեցրել են տասնյակ դպրոցների եւ քոլեջների փակմանը։

Ամբողջ աշխարհի դեմոկրատիաներն արդեն իրենց մտահոգությունն են հայտնել Բաքվի գործողությունների հետեւանքով մարդու իրավունքների խախտումների առիթով, եւ միաջզգային ինստիտուտներն ավելի հաճախ են միջամտում  գործընթացին։ Միջազգային դատարանը հանձնարարել է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները» մարդկանց, տրանսպորտայկին միջոցների եւ բեռների անխոչընդոտ երթեւեկության համար Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Սակայն Ադրբեջանի կառավարությունը ոչ միայն պահպանել է շրջափակումը, այլեւ պաշտոնականացրել է այն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակարգը հայտնի է իր քամահրանքով հաշվետվողականության միջազգային մեխանիզմների հանդեպ։ 2020թ. նոյեմբերին հրադադարի ստորագրումից շատ չանցած՝ ադրբեջանական ուժերը զավթեցին եւս երկու գյուղ, իսկ ավելի ուշ զավթեցին Փառուխ գյուղը Լեռնային Ղարաբաղում։ Անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանցի զինվորականներն սկսեցին դիրքերի գրոհները հենց Հայաստանի ներսում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից շատ հեռու։

Ոչ պարտադիր քաղաքական հանձնարարականները, ինչպիսին է Եվրոպայի խորհդրի Վենետիկյան հանձնաժողովի կարծիքը, մեծ նշանակություն չունեն Ալիեւի կառավարության համար։ Անգամ միջազգային դատարանների կատարման համար պարտադիր որոշումներն արդյունավետ չեն. Ադրբեջանը մշտապես չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, եւ այդ չկատարված գործերի մոտ 40 տոկոսը կապված է հակամարտության հետ։ Այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումների դեմ կարելի է պայքարել միայն դեմոկրատական ուժերի շատ ավելի ակտիվ մասնակցության եւ հարկադրական ջանքերի միջոցով։

Լեռնային Ղարաբաղի ներկա ճգնաժամը կրում է հումանիտար բնույթ, բայց հիմնական կոնֆլիկտն առաջ է գալիս մարդկանց, որոնք ձգտում են ազատության եւ ինքնակառավարման իրենց հայրենի հողում,  եւ ավտորիտար ագրեսորի միջեւ, որն ավելի շուտ կսպանի կամ կքշի նրանց, քան կընդունի նրանց հիմնական իրավունքները։

Կարճաժամկետ հեռանկարում դեմոկրատիաները պետք է օգտագործեն միջազգային ինստիտուտները, ինչպիսին է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը կամ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, որպեսզի օգնեն կատարելու Միջազգային դատարանի որոշումները՝ երաշխավորելով Լեռնային Ղարաբաղի շրջափակման  դադարեցումն իրականում։ Ուժային գործողությունները եւս կարող էին զսպել Բաքվին Հայաստանի հետ սահմանին ռազմական թեժացման օգտագործումից՝ Երեւանի հետ բանակցություններում տարածքային զիջումների հասնելու համար, որոնց աջակցում են Վաշինգտոնը եւ Բրյուսելը։ Մինչդեռ դեմոկրատական պետությունները պետք է ուղիղ հումանիտար օգնություն ցուցաբերեն հակամարտությունից տուժած բնակչությանը՝ թեթեւացնելու համար նրա տառապանքները։

Բացի կառավարությունների այդ գործողություններից, քաղաքացիական հասարակությունը պետք է  վճռական դեր խաղա հակամարտության հետեւանքով մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված իրազեկությունը բարձրացնելու հարցում։ Տեղի քաղաքացիական խմբերը պետք է հետեւեն եւ փաստագրեն մարդու իրավունքների ցանկացած խախտում, ինչպես նաեւ նպաստեն խաղաղաստեղծ գործունեությանը եւ հաշտեցմանը՝ խրախուսելով երկխոսությունը էթնիկ եւ ազգային հանրույթների միջեւ։ Նրանք նաեւ կարող են ստեղծել միջազգային ցանցեր եւ միություններ՝ իրենց ձայնը բարձրացնելու եւ դեմոկրատական արժեքները պաշտպանելու համար։

Հայաստան ռուս-ուկրաինական պատերազմ Արցախի Հանրապետություն շրջափակում Freedom House իրավապաշտպան կազմակերպություն

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին