f

Անկախ

Էրդողանի ընտրությամբ Հայաստանի վրա ճնշումն ավելի է մեծանալու և կոշտանալու. Ռուբեն Սաֆրաստյան


 

Էրդողանի ընտրությամբ Հայաստանի վրա ճնշումն ավելի է մեծանալու և կոշտանալու. Ռուբեն Սաֆրաստյան

17:12, 15.05.2023

Տարածաշրջան:ՀայաստանԹուրքիա
Թեմա: Քաղաքականություն

 


 

Եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, իհարկե, Էրդողանի դիրքերը թուլացել են, բայց կարելի է նաև արձանագրել, որ նրան այնուամենայնիվ հաջողվեց ավելի շատ ձայն ստանալ, քան ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ ռուբեն Սաֆրաստյանը:

«Բացի այդ, երկրորդ փուլի գոյությունը Թուրքիայում վկայում է այն մասին, որ այս անգամ Թուրքիայի քաղաքական ուժերը ավելի իրար մոտ են իրենց ռեյտինգով։ Սա իր հերթին վկայում է այն մասին, որ թուրքական հասարակությունը Էրդողանի կառավարման տարիների ընթացքում բավական բևեռացված է՝ ի տարբերություն նախորդ շրջանի։

Ըստ ամենայնի՝ Էրդողանին կհաջողվի հաղթահարել 51 տոկոսը, որովհետև փաստորեն Էրդողանին 1-1,5 տոկոս ավելի ձայն է պետք ստանալ։ Իսկ դա նա հեշտությամբ կարող է ստանալ, եթե հաշվի առնենք, որ ընտրությունների երրորդ մասնակիցը՝ Օղանը, հստակ պանթյուրքիստական, ծայրահեղ ազգայնամոլական հայացքների տեր մարդ է, ազգությամբ ադրբեջանցի է, և պարզ է, որ նա իր կողմնակիցներին կոչ կանի, որ աջակցեն Էրդողանին»,-ասաց նա:

Թուրքագետը թեեւ չբացառեց, որ ընդդիմությունը ինչ-որ գործողությունների գնա, բայց դա քիչ հավանական է համարում՝ ելնելով մի քանի հանգամանքից. «Սկսենք նրանից, որ Քըլըչդարօղլուն հանգիստ մարդ է, պատահական չէ, որ նրան անվանում են թուրքական Գանդի։ Այսինքն, նա իր հայացքներով բռնության կողմնակից չէ․ եթե համեմատենք Էրդողանի հետ, ակնհայտ է տարբերությունը։ Մյուս կողմից՝ ընդդիմությունը չունի այդպիսի ռեսուրսներ, որ կարողանա մեծ թվով մարդկանց փողոց դուրս հանել։ Երրորդ հանգամանքն այն է, որ ընդդիմությունն ավելի սերտորեն է կապված ամերիկացիների հետ, իսկ ԱՄՆ-ի համար ամենակարևորն այն է, որ Թուրքիայում լինի կայուն իրավիճակ՝ հաշվի առնելով Թուրքիայի աշխարհագրական դիրքն ու նշանակությունը՝ որպես ԱՄՆ դաշնակից՝ մանավանդ Մերձավոր Արևելքում։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ավելի մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ չեն լինի զանգվածային ընդվզումներ ու խժդժություններ, մանավանդ, որ Էրդողանն արդեն հաղթել է և հավանական է, որ կհաղթի երկրորդ փուլով, նա նույնպես բացարձակ շահագրգռված չէ, որ զանգվածային գործողություններ լինեն»,-ասաց Սաֆրստյանը:

Նրա խոսքով, Էրդողանի հաղթանակի դեպքում երկրի քաղաքականությունը տարածաշրջանում ընդհանուր առմամբ  նույնությամբ շարունակվելու է. «Ռազմավարական առումով՝ Թուրքիան կշարունակի Էրդողանի ղեկավարությամբ մոտակա տարիներին այն քաղաքական գիծը, որը որդեգրել էր։ Այսինքն, մնալով ԱՄՆ և ԵՄ ռազմավարական դաշնակից, միաժամանակ կփորձի նաև օգուտներ ստանալ Ռուսաստանի հետ որոշակի համագործակցությունից, որը մենք տեսնում ենք։

Հայաստանի հետ կապված քաղաքականությունը ոչ միայն կմնա նույնը, այլ Թուրքիան կարող է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել, որովհետև ճնշումը գնալով մեծանում է Հայաստանի վրա: Թուրքիայի համար մոտակա տարիներին կարևոր կլինի տարածաշրջանում հասնել իր ռազմավարական նպատակին, այսինքն Հարավային Կովկասում դառնալ ուժի կենտրոն՝ դուրս մղելով Ռուսաստանին, և այդ նպատակին հասնելու համար Թուրքիան պետք է հնարավորինս թուլացնի Հայաստանին, օգտագործի Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումները, հրահրի Հայաստանի, Արցախի դեմ»:

Սա հաշվի առնելով, ըստ թուրքագետը, պետք է սպասել, որ Թուրքիան ավելի կոշտ դիրքորոշում կունենա Հայաստանի նկատմամբ. «Վերջին իրադարձությունները՝ կապված Նեմեսիսի արձանի հետ․ մենք տեսնում ենք, որ այդ քայլով, որ Թուրքիան ձեռնարկեց՝ փակելով իր օդային տարածքը, այն փորձում է արդեն մտնել մեր պատմական հիշողության դաշտ, փոխել դրա որոշ հատվածներ՝ ի օգուտ Թուրքիայի․ այն հատվածները, որոնք նրանց դուր չեն գալիս, ջնջել տալ մեր պատմական հիշողությունից։ Կարծում եմ, որ նման քայլերը Թուրիայի կողմից կշարունակվեն»,-ասաց Սաֆրաստյանը:

Ռուբեն Սաֆրաստյան Թուրքիա համապետական ընտրություններ Հայաստան Ռեջեփ Թայիփ Էրդողան Աշխարհում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին