Բրազիլիան պատրաստ է միանալ այն երկրներին, որոնք հաղորդակցվում են Ուկրաինայում կոնֆլիտի կողմերի հետ՝ դրա կարգավորման նպատակով, ինչպես նաև պնդում է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների անհրաժեշտությունը, հայտարարել է Բրազիլիայի ԱԳ նախարար Մաուրու Վեյրուն, հաղորդում է Ռիա Նովոստին։
«Մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է նստել և բանակցել։ Մենք պատրաստ ենք միանալ այն երկրներին, որոնք հաղորդակցվում են երկու կողմերի հետ, և առաջ տանել քննարկումների որոշակի ձևաչափ, որը կբերի կրակի դադարեցման, կբերի խաղաղության մասին բանակցությունների»,- ասել է Վեյրուն CNN հեռուստաալիքի հետ զրույցում։
Բրազիլացի նախարարը նաև նշել է, որ Բրազիլիան չի փորձում Ռուսաստանին և Ուկրաինային տրամադրել միմյանց դեմ, այլ փորձում է «համոզել այս երկու երկրներին» բանակցությունների կարևորությունը։
Ավելի վաղ, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվան հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է բանակցություններ սկսեն Ուկրաինայում կոնֆլիկտի կարգավորմանը հասնելու շուրջ, ոչ թե թեժացնեն հակամարտությունը։
Բրազիլիան պատրաստ է ներդրում ունենալ ուկրաինական կոնֆլիկտի լուծման գործում
Կարդացեք նաև
- Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
- Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
- ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.