f

Անկախ

Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը հայտարարել է հօգուտ Հայաստանի աշխատող 2 «գործակալի» կալանավորելու մասին


Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կալանավորել է երկու անձանց, որոնք իբր իրականացրել են հետախուզական-խափանարար գործունեություն Հայաստանի հատուկ ծառայությունների առաջադրանքով։

Պետանվտանգության ծառայության հաղորդման համաձայն՝ «ձեռնարկված միջոցների արդյունքում կալանավորվել եւ քրեական պատասխանատվության է ենթարկվել 1980թ. ծնվ. Ռաշադ Ահմեդ օղլի Ահմեդովը, որը կասկածվում է պետական դավաճանության, Ադրբեջանում ահաբեկչական-սադրիչ գործողությունների պլանավորման մեջ, նա ապրել է երրորդ երկրի տարածքում եւ կատարել Հայաստանի հատուկ ծառայությունների առաջադրանքները»։

«Պարզվել է, որ նյութական շահի ակնկալիքով գաղտնի համագործակցության մեջ ներգրավված  Ռաշադ Ահմեդովը կատարել է նշյալ երկրի հատուկ ծառայությունների հանձնարարությունները՝ ի վնաս Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության, պետական անվտանգության եւ պաշտպանունակության։ Ռաշադ Ահմեդովը Ռովշան Մուսա օղլի Ամիրովի (1991թ. ծնվ.) հետ միասին Ադրբեջանում պատրաստել է տեսանյութեր, որոնք պարունակել են էթնիկ եւ կրոնական հողի վրա թշնամանքի հրահրման, երկրի տարածքային ամբողջականության քայքայման կոչեր։ Այդ տեսանյութերը ստեղծվել են հայկական հատուկ ծառայությունների կողմից եւ նրանց վերահսկողության տակ տարածվել YouTube եւ այլ ալիքներում ադրբեջաներեն։ Ռաշադ Ահմեդովը Հայաստանի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ Ադրբեջանի քաղաքացիների շրջանում էթնիկ անջատողականության նպատակով կազմակերպել է 200 կեղծ քարտեզներ՝ Ադրբեջանի Հանրապետության հատվածային պատկերմամբ, հատուկ կազմված Երեւանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի եւ այլ անձանց կողմից։ Բացի այդ, Ռաշադ Ահմեդովը, անկարգություններ կատարելու Ադրբեջանի քաղաքացիների մտադրությունը ցույց տալու նպատակով Ադրբեջանի տարածքում նախատեսել է գործողություններ, որոնք ուղեկցվելու էին պայթյուններով, հրդեհներով եւ այլ վտանգավոր հետեւանքներով, հավաքագրել է անձանց, որոնք համաձայն են եղել ահաբեկչություններ կատարել, նրանց ներգրավել է համատեղ հանցավոր գործունեության մեջ, ինչպես նաեւ կատարել է այլ հանձնարարություններ, որոնք դրվել են նրա վրա ահաբեկչական սադրանքներ կատարելու համար։ Կալանավորված Ռաշադ Ահմեդ օղլի Ահմեդովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Նա քրեական պատասխանատվության կենթարկվի Ադրբեջանի Քր. օր. 274 (պետական դավաճանություն), 28, 214.1 (ահաբեկչության նախապատրաստում) եւ 281.3 (հակապետական գործունեության հրապարակային կոչեր օտարերկրյա կազմակերպությունների եւ նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ) հոդվածներով։ Ռովշան Ամիրովը՝ Ադրբեջանի Քր.օր. 274 (պետական դավաճանություն) եւ 281.3 (հակապետական գործունեության հրապարակային կոչեր օտարերկրյա կազմակերպությունների եւ նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ) հոդվածներով»,- նշվել է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած հաղորդագրությունում։

Ադրբեջան Աշխարհում Հայ-ադրբեջանական պետական սահման լրտեսություն

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին