f

Անկախ

Հայ ռազմագերիների գերեվարման հանգամանքը և մոլորությունը ընդհանրական եզրեր չունեն.Սահակյանը՝ Միշելի հայտարարության մասին


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքը, ակնհայտորեն, վերաբերել է ադրբեջանցի զինծառայողներին, որովհետեւ 33 պաշտոնականացված գերիների գերեվարման հանգամանքները եւ մոլորությունը ընդհանրական եզրեր չունեն, եւ դժվար թե խոսքն առնչվեր հայ ռազմագերիներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն եւս մի քանի ձերբակալվածներ։ Նրա խոսքով՝ խոսքն այն զինվորների մասին է, որոնք մոլորվել եւ անցել են մյուս կողմը։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այդտեղ կա փաստերի սխալ ներկայացում, եւ, ըստ էության, ներկայացվել է ադրբեջանական տեսակետը միակողմանի. «Հետեւում չկան փաստեր, եւ արտացոլված չէ հայկական դիրքորոշումը: Չգիտեմ՝ ինչու հայկական դիրքորոշման հետ համադրելով չի դուրս բերվել փաստակազմը եւ վերջնական վարկածը: Գուցե տեղյակ չեն հայկական դիրքորոշումից կամ տեղյակ լինելով, ցանկալի է եղել հենվել ադրբեջանական տեսակետի վրա, ինչեւիցե կլասիկ հանցագործները ներկայացվում են որպես մոլորյալ զինծառայող այն պարագայում, երբ այդ զինծառայողներից առնվազն մեկը նաեւ տեսանյութ է հրապարակել եւ իրենց իսկ կողմից կատարված հանցագործությունները հիմնավորվում են բազմաթիվ ապացույցներով: Որպես կանոն՝ եթե մոլորյալ զինծառայողները հայտնվում են եղանակային կամ այլ պայմանների ուժով այլ պետության զինված ուժերի հսկողության ներքո, թշնամական բռնությամբ զուգորդված գործողություններ չեն կատարում: Այս պարագայում տեսնում ենք, որ դիտավորությամբ որոշակի գործողություններ են իրականացվել եւ ոտնձգել են այնպիսի կարեւոր արժեքների դեմ, ինչպիսին կյանքն է»:

Նա ընդգծեց, որ այդ թեզը աջակցելու է «հայ ռազմագերիների փոխանակում մոլորյալների հետ» օպերացիային. «Կարծում եմ՝ քանի որ նրանք շատ փափուկ գործիքներով են աշխատում Ադրբեջանի հետ եւ ռազմագերիների հայրենադարձման հարցում տեղաշարժ չեն ապահովել վերջինե 6 ամիսների ընթացքում: Եվրոպական կողմը, հաշվի առնելով ադրբեջանական շահերը ռազմագերիների մասով, փորձում է ապահովել նրանց փոխանակումը ռազմագերիների դիմաց:

Մենք ունենք նախադեպ նախ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տրվեցին այնպիսի ձեւակերպումներ, որ փոխանակումը տարածվեց ոչ միայն ռազմագերիների, այլ նաեւ այլ հիմքերով անազատության մեջ պահվողների նկատմամբ: Ցմահ ազատազրկման դատապարտված երկու ադրբեջանցիները, որոնք պատիժ էին կրում Շուշիում, փաստացիորեն այդ փոխանակման մաս դարձան, եւ կան նախադրյալներ, որպեսզի երկու ադրբեջանցիների վերադարձի դիմաց հնարավոր լինի լուծել սահմանափակ թվով հայ ռազմագերիների վերադարձի հարց՝ եվրոպական միջնորդությամբ»:

Հայաստան Սիրանուշ Սահակյան հայ ռազմագերիներ Շառլ Միշել Ալիև֊Փաշինյան հանդիպում

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Ավելին
Ավելին