Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Միլան»-ին:
Խաղի առաջին կեսում «Ինտեր»-ն առավել շատ էր տիրում նախաձեռնությանը ևՍակայն գրոհներն իրենց ցանկալի արդյունքը չէին տալիս: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն առաջին կեսի վերջնամասում փոխարինվեց վնասվածքի պատճառով:
Երկրորդ կեսի մեկնարկում «Միլան»-ն ամեն կերպ փորձում էր հետ բերել կորցրածը, սակայն «Ինտեր»-ը հստակ էր գործում պաշտպանությունում և երբեմն հակագրոհում էր: Եվ նման մի գրոհի ժամանակ` 75-րդ րոպեին, Լաուտարո Մարտինեսը դիպուկ հարվածով գրավեց «Միլան»-ի դարպասը: