f

Անկախ

Եթե որդիս զոհվել է, չի նշանակում՝ Արցախն ինձ պետք չէ, այն չպետք է լինի Ադրբեջանի կազմում․ զոհված Հայկազ Մկրտչյանի հայր


Հերոսածին ծնողները չեն կարող հանդուրժել, որ իրենց որդիների կյանքի գնով պաշտպանված Արցախն անցնի Ադրբեջանի կազմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը՝ անդրադառնալով այն բանին, որ Բրյուսելում բանակցություններից հետո հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Նման բան չի կարող լինել։ Իմ որդին դեռ Տավուշյան մարտերի ժամանակ էր ասում՝ Արցախը կորցնենք, կկորցնենք մեր հայրենիքը, ասում էր՝ եթե պետք լինի, կմեռնենք Արցախի համար։ Մեր տղաներն այդ գաղափարով են կռվել, իրենք Արցախը համարել են իրենց հայրենի տունը։ Իմ որդին կյանքում չէր եղել Արցախում, բայց ծառայությունից հետո, երբ ոտքը դնում է Արցախ, միանգամից սիրահարվում է եւ որոշում, որ արդեն կայուն աշխատանք ունենալուց հետո գնալու է Արցախում ապրելու։ Արցախում մեր որդիների արյունն է թափված։ Եթե իմ որդին զոհվել է, չի նշանակում, որ ես այդ հայտարարությունը պետք է լսեմ ու անցնեմ առաջ։ Մեր որդիները զոհվել են Արցախի համար, մենք էլ պետք է շարունակենք իրենց գործը»,- ասաց Մկրտչյանը։

Զավեն Մկրտչյանի համար Շառլ Միշելի հայտարարությունն անակնալ չէր։ Նա հիշում է, որ հենց Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ ամբիոնից ավելի վաղ հայտարարել, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ այդպիսով իշխանությունը աստիճանաբար ցանկանում է սերմանել հասարակության մեջ, որ Արցախն անցնելու է Ադրբեջանի կազմում։

«Իրենք հայտարարում են խաղաղության պայմանագրի մասին, բայց դա անհնարին է։ Չեն կարող արցախցիներն ապրել Ադրբեջանի կազմում, դա անհնարին է։ Արցախը մեզ օտար չէ, դա հենց մենք ենք, չենք կարող բախտի քմահաճույքին թողնել մեր հայրենակիցներին, որովհետեւ ցեղասպանություն տեղի կունենա՝ լավագույն դեպքում թույլ կտան բնակչությանը հեռանալ իրենց հայրենի հողից։ Ես իմ հույսը չեմ կորցնում, որ հայ ազգը կարթնանա եւ, իրոք, կհամախմբվի Արցախի փրկության գաղափարի շուրջ, որովհետեւ այլեւս կասկած չի մնացել, որ այս իշխանությունը հայկական շահից հեռու քաղաքականություն է վարում»,- նշեց Զավեն Մկրտչյանը։

Կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանի մասին պատմող ռեպորտաժը կարող եք դիտել ստորեւ։

44-օրյա պատերազմ Հայաստան Արցախի Հանրապետություն Հայկազ Մկրտչյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին